Հայ գործարարն ընդունել է Ցուկերբերգի կոչը և պատրաստ է սկսել նոր սարքի զանգվածային արտադրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Հայ գործարարն ընդունել է Ցուկերբերգի կոչը և պատրաստ է սկսել նոր սարքի զանգվածային արտադրությունը

23:38 19.07.2019

Այս տարվա ապրիլին Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ իր կնոջ համար լուսային զարթուցիչ է մշակել, նաև ասել էր, որ իր այս գաղափարից մյուսները կարող են անվճար օգտվել: Premier Integrated Technologies ընկերությունը, որի հիմնադիրը հայազգի Գրեգ Հովհաննիսյանն է, որոշել է ընդունել առաջարկն ու զարթուցիչների զանգվածային արտադրություն ծավալել: Այդ նպատակի համար ընկերությունը սկսել է հովանավորներ փնտրել  և ձեռք բերել նրանց միջոցով ավելի քան 100 000 դոլար:

Ցուկերբերգը պատմել էր, որ կինը գիշերը լավ չէր քնում, անընդհատ արթնանում և նայում էր ժամացույցին, և նա որոշեց մի սարք ստեղծել որը կվերացնի կնոջ, այսպես ասած, «կախվածությունը» ձայնային զարթուցիչից: Ցուկերբերգը ստեղծել է լուսային զարթուցիչ, որը ժամանակը ցույց չի տալիս, բայց լուսային ազդանշաններով հուշում է, որ մոտենում է արթնանալու ժամանակը: Այս սարքը Ցուկերբերգի կնոջ քունը զգալիորեն կարգավորել է:

Premier Integrated Technologies ընկերությունը խոստացել է սարքի առաջին օրինակներն ուղարկել հովանավորներին նոյեմբերին:  Ընկերությունը սարքն անվանել է Zucklight:  Արտաքինից այն չի տարբերվում Ցուկերբերգի սարքից, բայց դրա ավելի կատարելագործված տեսակն է:  Օգտագործողները հավելվածի միջոցով կարող են ընտրել լույսի՝ իրենց հարմար ու հաճելի գույնը:

Նախատեսվում է արտադրել երեք տիպի սարք՝  Zucklight Lite ( գինը – $29),   Zucklight Plus (գինը -$39), որը կունենա նաև սմարթֆոնների առանց լար լիցքավորելու ֆունկցիա և  Zucklight Pro (գինը- $89), որում կլինեն նաև ջերմաստիճանի, օդի խոնավության և բազմաթիվ այլ ցուցիչներ:

Instagram

«Մարկը կոչ արեց իրացնել իր գաղափարը, մենք էլ ընդունեցինք այդ կոչը»,-ասել է Գրեգ Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով առաջին օրինակները հովանավորներին տրամադրելուց հետո կսկսվի մասսայական արտադրությունը և  Zucklight-ը կդառնա «խելացի տան» մի մասը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

17:21 16.08.2025

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

ԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

17:09 16.08.2025

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

17:00 16.08.2025

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։ 26-ամյա Դոնարուման առայժմ բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն […] ...

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում

16:38 16.08.2025

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Խորենացու, Զաքյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

16:16 16.08.2025

Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

Հնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...

Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետո

16:00 16.08.2025

Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետո

Ալյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների անհապաղ հանդիպման մասին։ «Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անխախտ անվտանգության երաշխիքներով։ Ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան այս հարցում։ Մենք կաշխատենք այս ուղղությամբ նրանց և կամավորների կոալիցիայի մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մենք շուտով կրկին կհավաքվենք՝ […] ...

BACK_TO_TOP