19:52 20.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի կողմից ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019 թվականի հուլիսի 19-ին՝ժամը 03:35-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում 911 ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր-Արեշ թաղամասի բնակիչը զանհագահարել է և հայտնել, որ որդին դանակով սպառնում է իրեն:
Նույն օրը Ոստիկանությունում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր-Արեշ թաղամասի տներից մեկում դանակահարություն է եղել:
Մեկ այլ ահազանգ էլ ստացվել է բժշկական կնետրոններից մեկից, համաձայն որի՝ կտրած- ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ՝ 1960թ. ծնված տղամարդ և 1958թ. ծնված կին, ինչպես նաև՝ 1992թ. ծնված երիտասարդ, ով հայտարարել է, որ ինքնավնասում է կատարել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Հաշվի առնելով քրեական գործի մեծածավալ լինելը և մեծաթիվ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը՝ որոշում է կայացվել՝ քննչական խումբ կազմելու վերաբերյալ:
60-ամյա կինը և 59-ամյա տղամարդը ճանաչվել են տուժող:
Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձինք ընտանիքի անդամներ են:
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ հուլիսի 19-ի գիշերը, Երևան քաղաքի Նոր-Արեշ թաղամասի տներից մեկում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 27-ամյա որդին նախ դանակով հարվածել է մորը՝ ծնված 1958թ., ապա նաև՝ հորը՝ ծնված 1960թ., որից հետո կատարել է ինքնավնասում:
Ստացած մարմնական վնասվածքներից 60-ամյա կինը մահացել է:
Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ՝ կատարվել է դիակի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներ, հարցաքննվել են վկաներ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, զննության է ենթարկվել բժշկական կենտրոնի ահազանգերի մատյանը, առգրավվել են տուժողների հագին դեպքի պահին եղած հագուստները:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ:
1992 թվականին ծնված երիտասարդը ձերբակալվել է՝ ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:11 26.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են10:11 26.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:05 26.06.2025
Պետությունը պարտավոր է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ. ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ. «Հունիսի 26-ին միջազգային հանրությունը նշում է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից՝ որպես վերահաստատում խոշտանգումների արգելման և այդ հանցավոր արարքների զոհերին աջակցության համընդհանուր հանձնառության։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, հանդես գալով որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, մշտապես իր ուշադրության կենտրոնում […] ...
10:00 26.06.2025
Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք․ «Միլանի» տնօրենը՝ Մոդրիչի մասին«Ռեալի» ու Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը Աշխարհի ակումբային առաջնությունից հետո պայմանագիր կստորագրի իտալական «Միլանի» հետ: Իտալական ակումբի սպորտային տնօրեն Իգլի Տարեն պատմել է Մոդրիչի հետ ունեցած առաջին խոսակցության մասին: «Ես խոսել եմ Մոդրիչի հետ: Նա մեծ ցանկությամբ ու նվիրվածությամբ է տեղափոխվում «Միլան»: Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք: Առաջինը, որ նա հարցրել է ինձ […] ...
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...