Փորձեք անցնել աշխարհի ամենակարճ IQ-թեստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Փորձեք անցնել աշխարհի ամենակարճ IQ-թեստը

15:45 23.07.2019

ԱՄՆ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Շեյն Ֆրեդերիկը կարճ IQ  թեստ է մշակել, որն ընդամենը երեք հարցի միջոցով որոշում է մարդու ինտելեկտի աստիճանը:

Թեստի փորձարկման համար Ֆրեդերիկը 3 հազար մարդ է հրավիրել, ովքեր տարբեր ոլորտներից են: Արդյունքները նրան զարմացրել են: Փորձարկման մասնակիցների 87 տոկոսը սխալ է պատասխանել հարցերից առնվազն մեկին, և միայն 13 տոկոսն է կարողացել ճիշտ պատասխանել բոլոր հարցերին:

Թեստը հետևյալն է․

  1. Թենիսի գնդակը և ռակետը միասին արժեն 1,10 դոլար: Ռակետը թանկ է գնդակից 1 դոլարով: Ի՞նչ արժե գնդակը:
  2.  Գործարանի 5 մեքենա 5 րոպեում արտադրում է 5 առարկա: Քան՞ի րոպեում 100 մեքենա կարտադրի 100 առարկա:
  3.  Լճում աճում են ջրաշուշաններ: Ամեն օր նրանց թիվը կրկնապատկվում է: Հայտնի է, որ ջրաշուշանները ամբողջովին կծածկեն ջրի մակերեսը 48 օրում: Քանի՞ օր է հարկավոր, որպեսզի ջրաշուշանները ծածկեն լճի մակերեսի կեսը:

Փորձեք անցնել թեստը նաև դուք: Պատասխանները կլինեն ավելի ուշ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

17:30 16.08.2025

Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Նիդեռլանդների իշխանությունները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ և խրախուսական են համարում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հեռանկարը, հայտարարել է Թագավորության վարչապետի պաշտոնակատար Դիկ Շոֆը։ «Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար։ Խրախուսելի է տեսնել, որ այժմ հեռանկար կա Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի […] ...

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

17:21 16.08.2025

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

ԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

17:09 16.08.2025

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

17:00 16.08.2025

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։ 26-ամյա Դոնարուման առայժմ բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն […] ...

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում

16:38 16.08.2025

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Խորենացու, Զաքյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

16:16 16.08.2025

Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

Հնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...

BACK_TO_TOP