120 նոր աշխատատեղ Դիլիջանում. բացվել է «Դիլիջան» գարեջրի գործարանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+22.09 oC

120 նոր աշխատատեղ Դիլիջանում. բացվել է «Դիլիջան» գարեջրի գործարանը

16:16 21.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է եղել «Դիլիջան» գարեջրի գործարանի բացման արարողությանը: Հանրապետության նախագահը շրջայց է կատարել նորաբաց գործարանի արտադրամասերում, ծանոթացել «Հ և Տ Հակոբյաններ» ընկերությանը պատկանող «Դիլիջան» գարեջրի գործարանում կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին ու ստեղծված աշխատատեղերին: Նախագահին ներկայացվել է, որ 10 մլն լիտր արտադրական հզորությամբ գործարանի ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2,5 մլրդ դրամ: Գործարանը, որի կառուցումը սկսվել է 2013 թվականի ապրիլից և ավարտվել 2017 թվականի սեպտեմբերին, արտադրանք է տալիս ընթացիկ տարվա օգոստոսի 15-ից:

Տավուշի մարզում այս ներդրումային ծրագրի իրականացմանն  աջակցելու նպատակով կառավարության որոշմամբ ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ներմուծվող սարքավորումների մի մասի հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգվել է 3 տարի ժամկետով:

Ներկայումս գործարանն ունի 90 աշխատող՝ 100 հազար դրամ միջին աշխատավարձով: Սեզոնային աշխատանքների ժամանակ աշխատակիցների թիվը կհասնի 120-ի: 

Գործարանի արտադրանքը նախատեսվում է իրացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ նկատի առնելով, որ գարեջրի որակական և համային հատկանիշները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Նորաբաց գործարանի արտադրանքը ծրագրվում է արտահանել ՌԴ, ԱՄՆ, Վրաստան: Ընկերության զարգացման ծրագրերում նաև կարևոր տեղ է զբաղեցնում ոչ ալկոհոլային գարեջրի արտահանումը Իրանի Իսլամական Հանրապետություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

20:14 01.05.2025

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

Մայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...

SHANTNEWS

20:00 01.05.2025

SHANTNEWS

Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմում

19:51 01.05.2025

Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմում

Մոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 22-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։   View this post on Instagram   A post shared by FC […] ...

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածել

19:36 01.05.2025

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածել

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: «Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածից զոհվել է մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ […] ...

Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox News

19:17 01.05.2025

Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox News

Մայք Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ X սոցիալական ցանցում Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցին փոխարինելու առաջատար թեկնածուն է: ...

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու  ծավալուն միջոցառում է նախաձեռնել

19:10 01.05.2025

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել։ Միջոցառումն անցկացվելու է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ։ Մասնակիցներին տեղում կտրամադրվեն ձեռնոցներ, պարկեր ու բահեր։ Հավաքված աղբի տեղափոխումն աղբավայր ևս կապահովվի։ Հաշվի առնելով մաքրվող տարածքների՝ մայրուղուն կից գտնվելու հանգամանքը՝ մասնակիցների անվտանգությունը և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը […] ...

BACK_TO_TOP