19:59 24.07.2019
Մինաս Ավետիսյանի Ջաջուռ գյուղի թանգարանը համալրվել է նոր ցուցանմուշներով: Թանգարանը համարվում է Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղը, որտեղից էլ ժամանակավոր ցուցադրության են բերվել նկարչի 8 գրաֆիկական աշխատանքներ և էսքիզներ, ինչպես նաև Մինասի ինքնադիմանկարը: Էսքիզները բացահայտում են գաղտնիքը, թե ինչպես է աշխատել Մինասը և ինչի արդյունքում են ծնվել նրա վառ կարմիրով ու դեղինով գեղանկարներն ու որմնանկարները:
Մինասի կարմիրն ու դեղինը նկարչի բոլոր բնօրինակ գործերում են, որոնք ներկայացված են թանգարանում: Դրանցից առանձնանում է մեկը, որտեղ կարմիրի ու դեղինի հետ գերակշռող է նաև կապույտը: Մինասի ինքնադիմանկարն է, որն արվել է 1960 թվականին՝ Լենինգրադ քաղաքում: Մինչ Ջաջուռի թանգարան հասնելը Ազգային պատկերասրահում ինքնադիմանկարը վերականգնվել է, գույները թարմացվել են: Ավելի վառ ու պատկերավոր են երիտասարդ Մինասի դիմագծերը: Ինքնադիմանկարի և իր որդու՝ Արման Ավետիսյանի նմանությունն ակնհայտ է:
Ինքն էլ վերլուծում է հոր ինքնադիմանկարը: Այն միայն դիմագծերի ու բնավորության արտացոլումը չէ գեղանկարում: Դրանում նաև քննադատություն է 60-ականների խորհրդային իշխանությունների նկատմամբ և ազատության ձգտում:
Միայն Ազգային պատկերասրահում Մինասի 90 գրաֆիկական աշխատանք է պահվում: Դրանցից 8-ը ժամանակավոր ցուցադրվում են Ջաջուռի թանգարանում: Մի քանիսը նկարչի աշխատանքային, այսպես ասած, սևագրերն են: Էսքիզներում ու գրաֆիկական աշխատանքներում պատկերներ են, որոնք հանդիպում են նաև նկարչի շատ գեղանկարչական աշխատանքներում ու որմնանկարներում: Մինասի գրաֆիկական աշխատանքները հասնում են մի քանի հարյուրի: Դրանց միայն մի մասն է գտնվում Ազգային պատկերասրահում: Շատ աշխատանքներ անձնական հավաքածուներում են, որտեղից ևս պարբերաբար ժամանակավոր ցուցադրության համար թանգարանը համալրվում է:
«Ցավոք սրտի, ոչ մի հաշվարկ հնարավոր էլ չէ անել, բայց գիտենք, որ շուրջ 500-600 գրաֆիկական աշխատանքների հեղինակ է Մինասը: Նա համեմատաբար ուշ անդրադարձավ գրաֆիկային: Մինչև կյանքի ավարտը՝ մինչև 1975 թիվը, շատ մեծ էվոլյուցիա ապրեցին նրա գրաֆիկական մոտեցումները: Իսկ ինքնադիմանկարում ավելի շատ պոետիկ մարդու ենք տեսնում, տեսնում ենք նաև կարոտ հայրենիքի նկատմամբ: Այս նկարում նաև պատուհան է նկարել, որը նշանակում էր ազատություն, ելք սովետական գաղափարախոսության ժամանակվա փակուղիներից: Այսպիսի բաների համար այն ժամանակ պատժում էին: Այսինքն՝ ինքնադիմանկարում տեսնում ենք ավելի համարձակ նկարչի, որն իր բողոքն է ներկայացնում»,- SHANTNEWS-ին ասել է Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը:
Մինասի թանգարան այցելությունները մի քանի անգամ ավելացել են: Սա հիմնականում թանգարանների այցելությունների դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման արդյունք է: Աբոնեմենտները գործում են մինչև օգոստոսի 31-ը: Այդ ընթացքում այցելուները հնարավորություն կունենան Ջաջուռի թանգարանում տեսնել թարմացված ցուցադրությունը:
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...
23:51 22.07.2025
Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքներըՄեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:49 22.07.2025
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...
23:46 22.07.2025
Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […] ...