Նախկին քննչին մեղադրանք է առաջադրվել` շուրջ 6.5 մլն դրամի իրեղեն ապացույցների և ոսկյա զարդերի հափշտակության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Նախկին քննչին մեղադրանք է առաջադրվել` շուրջ 6.5 մլն դրամի իրեղեն ապացույցների և ոսկյա զարդերի հափշտակության համար

15:00 29.07.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գառնիկ Սիմոնյանը, 2014-2017 թթ․ զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի պաշտոնը, իր վարույթում քննված երեք տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում կատարել է իրեն վստահված շուրջ 6.5մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իրեղեն ապացույցների և ոսկյա զարդերի հափշտակություններ, որից հետո հիշյալ հափշտակությունների փաստը քողարկելու նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք:

Ըստ առաջադրված մեղադրանքի` քննիչ Գառնիկ Սիմոնյանը հափշտակություն կատարելու դեպքի առթիվ իր վարույթում քննված քրեական գործով կատարած նախաքննության ընթացքում՝ 17.08.2015 թ., վարկային կազմակերպությունից առգրավել է քաղաքացու կողմից այնտեղ գրավադրված առանձնապես խոշոր չափերով՝ 3.995.005 ՀՀ դրամի ոսկու և արծաթի ձուլակտորներն ու զարդերը և, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մինչ քրեական գործը դատարան ուղարկելը, յուրացման եղանակով հափշտակել է դրանք։ Այնուհետև հափշտակության փաստը քողարկելու նպատակով Գառնիկ Սիմոնյանը 07.02.2017 թ. կազմել է վերը նշված ձուլակտորներն ու զարդերը իրեղեն ապացույց ճանաչելու և դրանք ՀՀ Կենտրոնական բանկի պահպանությանը հանձնելու մասին կեղծ որոշում, ապա նույնաբովանդակ կեղծ տեղեկություններ է մտցրել նաև նույն օրը կազմած մեղադրական եզրակացության հավելվածում, այն դրել փաստաթղթաշրջանառության մեջ և քրեական գործի հետ ուղարկել դատախազություն:

Բացի դրանից՝ նույն վարկային կազմակերպությունից հափշտակություն կատարելու մեկ այլ դեպքի առթիվ 01.08.2016-ին հարուցած քրեական գործի նախաքննության ընթացքում Գառնիկ Սիմոնյանը նշված կազմակերպությունից առգրավել է հանցագործության առարկա հանդիսացող 1.040.156 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով զարդերը և դարձյալ յուրացման եղանակով հափշտակել դրանք, ապա` հափշտակության փաստը քողարկելու նպատակով կրկին կազմել է կեղծ որոշում և նույնաբովանդակ կեղծ տեղեկությունները ներառել նաև պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մեղադրական եզրակացության հավելվածում և այն քրեական գործի հետ ուղարկել դատախազություն:

Դրանից բացի՝ իր վարույթում քննված ևս մեկ քրեական գործի նախաքննության ընթացքում կայացրած որոշմամբ քննիչը վարկային կազմակերպությունից առգրավել է 2016 թվականի ընթացքում այնտեղ գրավադրված խոշոր չափերով՝ 1.424.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ոսկե զարդերը և յուրացման եղանակով հափշտակել դրանք։ Այնուհետև, հափշտակության փաստը քողարկելու նպատակով, հիշյալ ոսկե զարդերն առգրավելու հիմք հանդիսացած որոշումն ու առգրավման արձանագրությունը չի կցել քրեական գործի նյութերին, իսկ 02.06.2017-ին կայացրած՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ որևէ կերպ չի անդրադարձել հիշյալ ընկերությունից ոսկյա զարդերը առգրավելու կամ վերադարձնելու հանգամանքին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գառնիկ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /2 դրվագ/, ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ և ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում վարկային կազմակերպությանը հասցված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP