Մոսկվայում դատական նիստեր են անցկացվում բերման ենթարկված ցուցարարների հարցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+16.09 oC

Մոսկվայում դատական նիստեր են անցկացվում բերման ենթարկված ցուցարարների հարցով

16:52 29.07.2019

Մոսկվայի դատարանները սկսել են քննել հուլիսի 27-ի ցույցերի ժամանակ բերման ենթարկված ցուցարարների գործերը: Առաջիկա օրերին դատական նիստեր կանցկացվեն Մոսկվայի 22 դատարաններում:

Медуза պարբերականը հաղորդում է, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ բողոքի ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել 1074 մարդ, որոնցից 265-ին գիշերը թողել են ոստիկանական բաժանմունքներում:

ОВД-Инфо իրավապաշտպան պորտալի տվյալներով՝ ոստիկանությունը բերման է ենթարկել 1373 ցուցարարի: Նրանց շարքում են նաև ընդդիմադիր թեկնածուները, որոնց գրանցումը Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին մերժվել է: Իսկ ցույցերի կոչի համար ձերբակալված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին հիվանդանոցից դուրս են գրել և տեղափոխել բանտ: Ավելի վաղ բժիշկները նրա մոտ եղնջացան էին ախտորոշել:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին կազմակերպված ցույցի մասնակիցները պահանջում էին չխոչընդոտել ընդդիմադիր թեկնածուների մասնակցությունը Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին:

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ բերման ենթարկվածների թվում շուրջ 20 հայ կա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուկաշենկոն Ալիևի ուղեկցությամբ այցելել է Ֆիզուլի

11:55 17.05.2024

Լուկաշենկոն Ալիևի ուղեկցությամբ այցելել է Ֆիզուլի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակներում այցելել է Ֆիզուլի։ Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը։ Լուկաշենկոն թռել է Ֆիզուլի քաղաք։ Օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով իր բելառուս գործընկերոջը պատմել է այդ տարածքների վերականգնման և զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքների և նոր ենթակառուցվածքների կառուցման մասին։ ...

Ֆրանսիայում կրակել են զինված տղամարդու վրա, ով փորձել է հրկիզել սինագոգը

11:38 17.05.2024

Ֆրանսիայում կրակել են զինված տղամարդու վրա, ով փորձել է հրկիզել սինագոգը

Ֆրանսիայի ազգային ոստիկանության ներկայացուցիչները վնասազերծել են զինված տղամարդուն, ով մտադիր էր այրել սինագոգը հյուսիսային Ռուեն քաղաքում, ուրբաթ օրը «X» սոցիալական ցանցում հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանինը։ «Այսօր վաղ առավոտյան ազգային ոստիկանության աշխատակիցները Ռուանում վնասազերծել են զինված տղամարդու, ով, ըստ երևույթին, ցանկանում էր հրկիզել քաղաքի սինագոգը», – գրել է նա: Նախարարը նշել է ոստիկանների […] ...

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

10:37 17.05.2024

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին։ Հրթիռի տեսակի և թռիչքի հեռահարության մասին տեղեկատվությունը չի տրամադրվում, համապատասխան տվյալները վերլուծվում են։ Նախորդ անգամ Փհենյանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ էր արձակել ապրիլի 22-ին։ ...

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հյուսիսում գտնվող շտաբին և ռազմական ճամբարին հարվածելու մասին

10:20 17.05.2024

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի հյուսիսում գտնվող շտաբին և ռազմական ճամբարին հարվածելու մասին

«Հեզբոլլահ»-ի շիա աշխարհազորայինների անօդաչու թռչող սարքերը հարձակվել են իսրայելական զորքերի դիրքերի վրա Արևմտյան Գալիլեայի սահմանային շրջաններում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է Telegram-ի ալիքում տեղադրված կազմավորման հայտարարության մեջ։ «Իսլամական դիմադրության զորքերի մարտիկները անօդաչու թռչող սարքեր են օգտագործել թշնամու ցամաքային թիրախներին հարվածելու համար»,-նշվում է տեքստում։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, այս գործողությունն իրականացվել է ի պատասխան […] ...

Բորելն ասել է, որ ԵՄ-ն չի ճանաչում Թայվանը՝ չնայած կղզու հետ տնտեսական հարաբերություններին

10:00 17.05.2024

Բորելն ասել է, որ ԵՄ-ն չի ճանաչում Թայվանը՝ չնայած կղզու հետ տնտեսական հարաբերություններին

Եվրամիությունը չի ճանաչի Թայվանը, թեև նախատեսում է զարգացնել տնտեսական և մշակութային հարաբերությունները կղզու հետ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Մենք չենք ճանաչում և մտադիր չենք ճանաչել Թայվանի պետականությունը, կա միայն մեկ Չինաստան։ Մենք կունենանք տնտեսական և մշակութային հարաբերություններ այս տարածքի հետ՝ չճանաչելով նրա պետականությունը», – ասել […] ...

Պենտագոնը հայտարարել է իր անփոփոխ դիրքորոշումը Կիևի կողմից ամերիկյան զենք օգտագործելու վերաբերյալ

09:30 17.05.2024

Պենտագոնը հայտարարել է իր անփոփոխ դիրքորոշումը Կիևի կողմից ամերիկյան զենք օգտագործելու վերաբերյալ

ԱՄՆ-ը չի փոխել իր դիրքորոշումն այն մասին, որ Կիևը չպետք է օգտագործի ամերիկյան զենքերը ռուսական տարածքում թիրախներին հարվածելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Մենք չենք փոխել մեր դիրքորոշումը», – ասել է Սինգհը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնը վերանայել է իր կարծիքը Խարկովի մարզում ռուսական հարձակման ֆոնին: Միաժամանակ […] ...

BACK_TO_TOP