22:42 16.05.2024
Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը, Ադրբեջանը հերթական բացահայտ սադրանքն է իրեն թույլ տվել Ֆրանսիայի դեմ: Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ Ադրբեջանը ուղիղ առնչություն ունի ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում շարունակվող զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Դրանց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ:
Ի՞նչ առիթով են Նոր Կալեդոնիայում սկսվել անկարգությունները, ի՞նչ դեր է խաղացել Բաքուն: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Նոր Կալեդոնիան Ֆրանսիային պատկանող կղզի է Խաղաղ օվկիանոսում, որն ընդամենը 270.000 բնակիչ ունի, և որոշ երկրներ ժամանակ առ ժամանակ փորձում են այդ տեղաբնակների շրջանում անջատողական շարժումներ հրահրել՝ Փարիզի համար խնդիրներ ստեղծելու նպատակով:
Այս անգամ այդ բողոքի ալիքի առիթը եղավ այն, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը մայիսի 14-ին ընդունեց օրինագիծ, որը առաջարկում է տեղական ընտրություններում մասնակցելու իրավունք տալ նաև այն բոլոր մարդկանց, ովքեր վերջին 10 տարվա ընթացքում ապրում են Նոր Կալեդոնիայում: Մինչ այդ քվեարկելու իրավունք ունեին միայն նրանք, ովքեր Նոր Կալեդոնիայում բնակվում էին մինչև 1998թ.-ը, և նրանց ժառանգները: Այսինքն՝ անջատողականները կարծում են, որ այս նոր օրենքն իրենց կխանգարի հաղթել անկախության հանրաքվեի ժամանակ, եթե այդպիսին կրկին գումարվի, անցկացվի:
Արդյունքում Նոր Կալեդոնիայի մայրաքաղաք Նումեայում սկսվեցին զանգվածային բողոքի ալիքներ, որոնք վերածվեցին բախումների ոստիկանների ու ցուցարարների միջև. անկարգություններ, որոնց ժամանակ հրկիզվում էին մեքենաներ, խանութներ, բանկեր: Կան մոտ 800 տուժածներ, որոնցից 100-ը իրավապահ մարմինների ներկայացուցիչներն են և, ըստ որոշ տեղեկությունների, կա արդեն 2 զոհ:
Այս ամենում կա ակնհայտ արտաքին հետք: Ադրբեջանը միշտ փորձում է Ֆրանսիայի համար նոր ցավոտ տեղեր գտնել, որին սեղմելով կարող են խնդիրներ ստեղծվել Մակրոնի և Փարիզի համար »,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ի՞նչ փաստեր կան, որոնք վկայում են այն մասին, որ Բաքուն իսկապես առնչություն ունի անկարգությունների հրահրմանը: Որքանո՞վ են ցավոտ Փարիզի համար Բաքվի այդ ծակոցները:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...