Կարո՞ղ է Ստամբուլյան կոնվենցիայում հիշատակվող ընտանեկան միավորը լինել նույնասեռ․ բանավեճ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Կարո՞ղ է Ստամբուլյան կոնվենցիայում հիշատակվող ընտանեկան միավորը լինել նույնասեռ․ բանավեճ

12:11 30.07.2019

Ստամբուլի կոնվենցիայում ընտանիքի փոխարեն գրվում է ընտանեկան միավոր, որովհետև այդ կոնվենցիան ստորագրած որոշ երկրներում թույլատրվում են նույնասեռ ամուսնությունները։ Իսկ քանի որ Հայաստանի Սահմանադրությամբ ընտանիքը կնոջ և տղամարդու միությունն է, ապա այստեղ որևէ վտանգ չկա։ Կոնվենցիայի վերաբերյալ «Հորիզոնի» տաղավարում տեղի ունեցած բանավեճի ժամանակ հայտարարեց քաղաքական, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։

Նրան հակադարձեց փաստաբան Մարինե Ֆարմանյանն ու ասաց, որ կոնվենցիան ունի բացատրական զեկույց, որտեղ սահմանվում է, թե ինչպես պետք է հասկանալ կոնվենցիայում ներկայացված սահմանումները։

«Ուղղակի այն երկիրը, որ ինքը սահմանել է, որ իր ընտանիքը նաև տղամարդ-տղամարդ կամ կին-կին միավորումն է, բնականաբար, իրենց վրա տարածվելու է սա, ըստ որում՝ միայն կանանց մասով։ Բայց եթե Հայաստանի Հանրապետությունում մեր ծննդյան վկայականներում և անձնագրերում սեռը որոշվում է ֆիզիոլոգիական, կենսաբանական չափանիշներով, եթե մեր Սահմանադրության մեջ ամրագրված է, որ ընտանիքը տղամարդու և կնոջ միավորումն է, ես ուզում եմ հասկանալ՝ էս իրավական անորոշությունը որտե՞ղ է», – ասաց Սաֆարյանը։

«Դժվար հասկանալու բան չէ, պարո՛ն Սաֆարյան։ Եթե էդ դրույթները նախատեսված են կոնվենցիայով, արդեն մեր Սահմանադրության հետ հակասության մեջ են», – պատասխանեց փաստաբանը։

Ֆարմանյանը բացատրեց, որ թեև առաջին հոդվածներում նշվում է, որ կոնվենցիան վերաբերում է կանանց, բայց հետո թվարկվում են «շեղումները», որոնց թվում են նաև ԼԳԲՏ անձանց բոլոր տարբերակները։ Սաֆարյանը, սակայն, հակադարձեց, որ դա վերաբերում է այն երկրներին, որոնք ունեն ԼԳԲՏ անձանց ամուսնություն թույալտրելու կարգավորում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

21:42 02.08.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

BACK_TO_TOP