ՌԱԿ-ը Ստամբուլյան կոնվենցիայի մասին հայտարարություն է տարածել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

ՌԱԿ-ը Ստամբուլյան կոնվենցիայի մասին հայտարարություն է տարածել

19:43 30.07.2019

Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հազարամյակներ շարունակ հայ ժողովրդի հենակետ-միջուկը եղել և մնում է ամուր ընտանեկան միությունը, որին վրա էլ խարսխված են նրա գոյության բնարմատներն ու ապագան: Մեզանում սրբացված են ավանդական ընտանեկան կապերը, զույգերի միջև փոխադարձ սերն ու հարգանքը: Մեր բոլոր նվաճումների ու հաղթանակների աղբյուրն ազգային դիմագիծ ունեցող ընտանիքներն են ու նրանց զավակները: Անկախ բազմագույն գրանտակերների տարածած հերյուրանքներից, Հայկական ընտանիքն այսօր էլ լիովին համապատասխանում է ընտանեկան իրավունքի միջազգային նորմերով նախատեսված ամուսինների միջև եղած բոլոր նորմալ իրավահարաբերություններին:

Քաջ գիտակցելով ավանդապահ և ամուր ընտանիքի նշանակությունն ու անփոխարինելի դերակատարությունը հայ ժողովրդի համար և խորությամբ ըմբռնելով Ստամբուլյան կոնվենցիայում առկա վտանգավոր դրույթները (առավելապես երրորդ սեռի գաղափարի ներմուծումը 2001-2019թթ․, European Parliament resolution of 14 February 2019 on the future of the LGBTI List of Actions 2019-2024 ակտերով) և դրա հիման վրա`

1. զանազան ամուսնական սխեմաների ստեղծումը,

2. միասեռականությունը,

3. գենդերային փոքրամասնություններին պետության կողմից գերակա իրավունքներ նվիրաբերելը,

4. երրորդ սեռի գաղափարի քարոզչության թողտվությունը,

5. հասարակության մեծամասնության իրավունքների ստորադասումը գենդերային փոքրամասնությունների իրավունքներին,

6. մարդկանց բազմացումը «կարգավորելը» և այլն, գտնում ենք, որ այդպիսի միջպետական պայմանագրերն ունեն քաղաքական թելադրանքի բնույթ և ոտնահարում են գերակա ուժ ունեցող մարդու հիմնարար իրավունքին:

Ռամկավար ազատական կուսակցությունը կոչ է անում քաղաքական գնահատական տալ նախկին իշխանությունների նման գործելակերպին` այն է` առանց հասարակական քննարկումներ անցկացնելու նախաստորագրել նմանատիպ միջպետական նշանակության փաստաթուղթ և պահանջում է ՀՀ Ազգային ժողովից չվավերացնե՛լ վերոնշյալ այդ ակտը և ընդհանրապես արգելե՛լ հակաբնական գենդերային (սեռական) որևէ քարոզչություն: Միաժամանակ ՌԱԿ-ը կոչ է անում հայ հասարակությանը միանալ Ստամբուլյան կոնվենցիան մերժած մյուս երկրների ընդդիմադիր հասարակություններին, ինչպես նաև չվավերացնելուն ուղղված իր և բոլոր մյուս կազմակերպությունների, անհատների և Մայր Աթոռի կոչ-հորդոր-պահանջին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

21:42 02.08.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

BACK_TO_TOP