19:15 01.08.2019
Կառավարությունն այսօր հաստատեց ավտոմեքենաների մաքսային ձևակերպման ամբողջ գործառույթը, այսինքն` ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու մասին նախագիծը։ Այս նպատակին հատկացվել է Գյումրու նախկին ռուսական տանկային զորամասի մոտ 21․5 հա տարածքը, որը պաշտպանության նախարարության ենթակայությունից կանցնի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշիռ։
Կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ավտոմաքսատան կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի, մեկնարկային այլ աշխատանքների կազմակերպման համար կառավարությունից խնդրել է 181 միլիոն դրամ հատկացում կատարել պետական բյուջեից: Իսկ ծրագրի ամբողջ արժեքը գնահատվել է 2․2 մլրդ դրամ։
Մինչ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու նախագիծը կառավարության այսօրվա նիստում հաստատելը, տարածքում շինարարության նախապատրաստական աշխատանքները սկսված էին: Շինտեխնիկայով սևահողի շերտն է հեռացվելու, զուգահեռ ինժեներաերկրաբանական հետազոտություններ են սկսվել։
Գյումրու նախկին տանկային զորամասի տարածքն է, որն ավելի քան 10 տարի առաջ էր լուծարվել ու մնում էր անօգտագործելի։ «Հայնախագիծ» ընկերության ինժեներաերկրաբանական բաժնի վարիչ Սարգիս Մարգարյանի խոսքերով՝ հորատման աշխատանքներ, գրունտների, ստորգետնյա ջրերի ուսումնասիրություն է տարվում, որպեսզի այդ տվյալների հիման վրա նախագիծ կազմվի։
Մոտ 25 հորատանցք է տարածքում փորվելու, որպեսզի մասնագետները կարծիք կազմեն տեղանքի առանձնահատկությունների մասին։ Հորատումները շատ խորը չեն, ընդամենը 6-7 մետրի վրա, առաջին հորատումից հետո պարզ է դառնում՝ գրունտային ջրերը մոտ երկուսուկես մետրի վրա են։
Ըստ մասնագետի՝ ջրերի մակարդակը բարձր է, բայց շինարարության համար դա խնդիրներ չի առաջացնի։
Նախկին զորամասի այս տարածքում ոչ միայն ավտոմաքսատուն է գործելու, նաև կառավարության որոշմամբ այստեղ հիմնվելու է արտաքին տնտեսական գործունեության նոր, ժամանակակից կենտրոն, ինչը պետական եկամուտների կոմիտեի հնգամյա ռազմավարության ծրագրում է։ Նախատեսվում է, որ տարածքի միայն 4․5 հա-ն է հատկացվելու ավտոմաքսատանը, որտեղ կտեղակայվի նաև ոստիկանության մեքենաների հետ գործառույթ իրականացնող բաժինը։ Իսկ մյուս՝ մոտ 17 հա տարածքը, տնտեսական գործունության կենտրոն է լինելու։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի խոսքերով` այդ կենտրոնում են մաքսազերծվելու Հայաստանի հյուսիս մուտք գործող բոլոր բեռներն ու ավտոմեքենաները։ 3 տարում նախատեսվում է Գյումրին դարձնել Հայաստանի հյուսիսային դարպասը։ Նոր ավտոմաքսատան կառուցման համար սահմանված սեղմ ժամկետները պայմանավորված են Հայաստան ավտոմեքենաների ներկրման աննախադեպ ծավալներով:
Ըստ մարզպետի՝ նաև սրանով է պայմանավորված նոր ավտոմաքսատան կառուցման հրատապությունը, որպեսզի այն մեքենաների ներկրման պիկ շրջանում, այսինքն՝ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին արդեն հասցնի մաքսազերծման գործառույթներ իրականացնել։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տվյալներով՝ այս տարի մինչև հուլիսի 1-ը երկիր ներկրվել է 68․000 ավտոմեքենա, մինչդեռ անցած տարի ամբողջ տարվա ընթացքում՝ 67․000։ Երկարաժամկետ հեռանկարում նախատեսվում է, որ Հայաստանը կունենա ավտոմաքսազերծման 2 կետ՝ հյուսիսային և հարավային, Գյումրիում կտեղակայվի հյուսիսային կենտրոնը:
Ըստ մարզպետի՝ սա աննախադեպ հնարավորություն է Շիրակի մարզում տարբեր տեսակ բիզնեսներն ու ծառայությունները զարգացնելու համար։ Տարածքը ևս հարմար է, երկաթգծի հարևանությամբ է, ինչը նաև հնարավորություն է ստեղծում երկաթուղային բեռների մաքսազերծում կատարել։ 1 շաբաթից նախատեսվում է ավարտել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը: Պետեկամուտների կոմիտեի նախագահը խոստացավ փաստաթղթերի փաթեթը կառավարության հաջորդ նիստում արդեն ներկայացնել:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...
19:08 01.08.2025
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենինՕգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...