19:58 02.08.2019
Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների փրկության գործը մեկնարկել է: Դրանք հանվել են կիսավեր շենքից և այժմ վերականգնվում են: Հիշեցնենք՝ որմնանկարները գտնվում էին նախկին գալվանոմետրերի գործարանում, որտեղ տեղումների հետևանքով սկսել էին պոկվել ու թափվել: «Ցերեկ» որմնանկարի մեծ մասն արդեն ոչնչացել էր, իսկ «Գիշեր»-ը համեմատաբար ավելի լավ էր պահպանվել: Որմնանկարների փրկության համար «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը դրամահավաք էր հայտարարել: Արձագանքողներ եղել են, բարերար է գտնվել, որն էլ ֆինանսավորել է որմնանկարների՝ պատից անջատման և վերականգնման ծրագիրը:
Որմնանկարների վերականգնման իտալացի մասնագետ Ֆաբրիցիո Իակոպինին կրկին Գյումրիում է: Նա անցած մի քանի տարիների ընթացքում Գյումրիում Մինասի 10-ը որմնանկար է վերականգնել, ևս երկուսը Հակոբ Հակոբյանի և Ռաֆայել Աթոյանի վրձնին են պատկանում: Այս անգամ վերականգնում է ամենավատ վիճակում գտնվող որմնանկարները:
«Գիշեր» և «Ցերեկ»-ը նախկին գալվանոմետրերի գործարանի պատերին քայքայվում էին: Այն, ինչ որմնանկարներից մնացել է՝ իտալական, Գյումրիում արդեն փորձված տեխնոլոգիայով, պատից հանվել է: Իտալացի մասնագետը նշում է, որ հրատապ որոշում էր, որ կայացվել է քայքայվող որմնանկարների համար:
«Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարները Մինասը 1974-ին է նկարել: 30 տարուց ավելի լքված շենքում «Ցերեկ» որմնանկարի մեծ մասը փչացել է, այն ամբողջությամբ վերականգնել հնարավոր չէ: Ըստ այդմ՝ ամրացման և նկարչական վերականգնման ենթակա է միայն «Գիշեր» որմնանկարը, թեև «Ցերեկ»-ի համար էլ լուծում գտել են:
Իսկ թե ինչպես հնարավոր եղավ որմնանկարների փրկության համար միջոցներ գտնել, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամն առայժմ փակագծերը չի բացում: Դրամահավաք էին հայտարարել, իսկ թե ովքեր են արձագանքել ու ֆինանսավորել, դեռ չեն հրապարակում:
«Բարերարը մեզ գտավ: Այս պահին ստիպված եմ լռել, դա բարերարի խնդրանքն է: Չնայած մեր պայմանավորվածությունն այնպիսին է, որ հետո կհայտարարվի թե՛ բարերարի անունը, թե՛ վայրը, որտեղ տեղափոխվելու է որմնանկարը: «Ցերեկ» որմնանկարը կտանենք Ջաջուռի թանգարան, դրա մի մասը պահպանված չէ, և այլ լուծում կգտնենք ցուցադրելու, իսկ «Գիշեր» որմնանկարն ամբողջությամբ կվերականգնվի: Ամեն դեպքում, որմնանկարը հանդիսանում է պետության սեփականությունը և պահպանվում է պետության կողմից: Բոլոր դեպքերում, որմնանկարները տրվում են ի պահ: Երբ պետությունը որոշում է փոխել հասցեատիրոջը, կառավարության որոշմամբ, որմնանկարիչը կարող է տեղափոխվել մեկ վայրից մյուսը»,- SHANTNEWS-ին ասել է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը:
«Գիշեր» որմնանկարը, ըստ Արման Ավետիսյանի, ի պահ է տրվելու ֆինանսավորվող կազմակերպություններից մեկին: Սա, ըստ նրա, չի նշանակում, թե որմնանկարը վաճառվելու է կամ սեփականության իրավունքով է հանձնվելու: Մինասի երկու գործերն էլ պետական պահպանվող հուշարձանների ցանկում են: Նույն պայմաններով նաև տարիներ առաջ Մինասի մեկ այլ գործ Զվարթնոց օդանավակայան տեղափոխվեց: «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների վերականգնման աշխատանքները դեռ մեկուկես ամիս տևելու են, որից հետո միայն պարզ կդառնա, թե ուր է տարվելու «Գիշեր» որմնանկարը:
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...
23:51 22.07.2025
Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքներըՄեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:49 22.07.2025
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...
23:46 22.07.2025
Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […] ...