20:45 02.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Սևանա լճի ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին, որն անցկացվում է չորրորդ անգամ: Այն մեկնարկել է հուլիսի 28-ին:
Վարչապետը ողջունելով միջոցառման մասնակիցներին` նշել է, որ ստարտափ գաղափարը շատ կարևոր է կառավարության համար: «Հաճախ են հարցնում, թե ինչ է ստարտափը, որը հաճախ են օգտագործում Հայաստանում: Կարևոր, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանաչյուր քաղաքացի ծանոթ լինի այս արտահայտության էությանը: Ստարտափն այն է, երբ որևէ մեկն ունի լավ գաղափար, բայց չունի ֆինանսական միջոցներ, գրասենյակ և նրան հաջողվում է պոտենցիալ ներդրողներին համոզել այդ գաղափարի հաղթելու հնարավորության մեջ և պոտենցիալ ներդրողներն աջակցում են դրա իրագործմանը` հավատալով ստարտափի հաղթանակին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` կարևորելով ստարտափի գաղափարի տարածումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում:
«Նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունն իր էությամբ ստարտափ էր, որովհետև ի սկզբանե կային փոքրաթիվ մարդիկ, ովքեր ունեին գաղափար, այն ներկայացրեցին հանրությանը, կարողացան համոզել հանրությանն այդ գաղափարի հաղթելու հեռանկարի մեջ և ամբողջ հայությունը կարողացավ իր ներդրումն ունենալ այդ գաղափարի իրագործման գործում ու այսօր Հայաստանում հաստատված է ժողովրդի իշխանություն: Ստարտափի գաղափարը յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա տեղայնացնել իր շրջապատում: Հայաստանում շատերը բողոքում են, որ չկա փող: Մեր կառավարությունը մարդկանց փորձում է ամեն օր համոզել, որ կարևորը փողը չէ, այլ գաղափարը և եթե յուրաքանչյուրն ունենա գաղափար, որը կարող է հաղթել, այդ փողը կհայտնվի»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ Նոր Հայաստանի էությունը սա է, որտեղ համակարգված գաղափարներն իրականություն դառնալու հնարավորություն ունեն:
«Երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, սա նկատի ունենք: Հրավիրում ենք մարդկանց օգտվելու իրենց գաղափարները կյանքի կոչելու հնարավորությունից: Տնտեսական հեղափոխությունն առաջին հերթին մտքի հեղափոխություն է, ամեն ինչ սկսում է գաղափարից, սա է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը: Դրանից առաջ ամեն ինչ մեր երկրում սկսվում էր նյութական պատկերացմամբ, նյութական հենքով: Նոր Հայաստանում ամեն ինչ սկսվում է գաղափարից, Նոր Հայաստանում ցանկացած նյութական արտահայտություն մի ինչ-որ գեղեցիկ գաղափարի արդյունք է»,– նշել է կառավարությանը ղեկավարը: Վարչապետի խոսքով` գործադիրի նպատակն է, որպեսզի ստարտափը Հայաստանում լինի իշխող մտածողություն, մենթալիտետ, որտեղ յուրաքանչյուր մարդ առաջինը պետք է հավատա իր ուժերին և դրա արդյունքում բոլորին կստիպի հավատալ իրենց ուժերին, տաղանդին, մտքերին և հզորությանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Նոր Հայաստանն, ըստ էության, մի ստարտափ է, որի ընթացքը կանգնեցնել չի լինի: Վարչապետի համոզմամբ, Նոր Հայաստանը, ապագայի Հայաստանն անպայման հաղթելու է և այս կարգի միջոցառումները կարևոր են` գաղափարները կյանքի կոչելու համար:
«Երբ ծովի դար էր` մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր` մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր` մենք բախտ չունեինք, 21-րդ դարն առաջին հերթին մտքի դար է, ստարտափի դար է և մենք ունենք միտք ու մեր միտքը միանշանակ հաղթելու է, մեր միտքն արդեն հաղթել է, որովհետև Նոր Հայաստանն առաջին հերթին մտքի հաղթանակ է: Ողջունում եմ բոլորիդ որպես մտքի առաջամարտիկների: Մեր նպատակն է` յուրաքանչյուր քաղաքացու ոգեշնչել, որ նա դառնա մտքի ակտիվիստ և Հայաստանի Հանրապետությունը դարձնի մտքի գերտերություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սամմիթի մասնակիցներին ներկայացրել է իր գլխավորած գերատեսչության ստեղծման նպատակներն ու գործառույթները, խոսել առաջիկայում նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների մասին:
Վարչապետը շրջայց է կատարել ճամբարում` ծանոթացել միջոցառման մանրամասներին և նպատակներին:
«Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին մասնակցում է 120 ստարտափ թիմ Հայաստանից և 45 տարբեր երկրներից, ինչպես նաև ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։ Սամմիթի նպատակն է խրախուսել նորարարական գաղափարները, բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջև հաստատել կապեր:
09:00 16.06.2025
Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխաԻրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...
08:30 16.06.2025
Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...