Ինչու՞ «Պոբեդան» որոշեց դադարեցնել թռիչքները Գյումրի, այնուհետև՝ շարունակել. Ռևազյանի պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Ինչու՞ «Պոբեդան» որոշեց դադարեցնել թռիչքները Գյումրի, այնուհետև՝ շարունակել. Ռևազյանի պարզաբանումը

15:31 06.08.2019

«Վերջնական պատասխան չեմ կարող տալ, բայց մենք «Պոբեդա»-ի ներկայացուցչին և օդանավակայանի ղեկավարությանը կանչել ենք հանդիպման, որ ճշտենք՝ ի՞նչ է եղել, որ խնդիր չառաջանա, բայց «Պոբեդա»-ի ներկայացուցիչը նախնական, բանավոր զեկուցել է, որ խնդիրը լուծված է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՏԱՍՍ-ը տեղեկատվություն էր տարածել, որ «Պոբեդա» ընկերությունն այս ձմեռվանից կդադարեցնի թռիչքները դեպի Գյումրի:

Տաթևիկ Ռևազյանը հայտնեց, որ ըստ «Պոբեդա»-ի ներկայացուցչի զեկույցի՝ թռիչքները չեն դադարեցվելու, սակայն խնդիրը դեռ ուսումնասիրության կարիք ունի, քանի որ սա անակնկալ է եղել նաև Քաղավիացիայի ղեկավարության համար: Ռևազյանը նաև նշեց.

«Զեկույցը եկել է Հայաստանի «Պոբեդա»-ի ներկայացուցչից, ոչ Մոսկվայի, հիմա ընթացքի մեջ է պրոցեսը, բոլորս դրանով ենք զբաղված»:

Ըստ նրա՝ քննությունը կպարզի հանգամանքները, իսկ ինչ վերաբերում է խնդրի մասին Քաղավիացիայի կոմիտեի անտեղյակությանը, ասաց.

«Խնդիրն առաջացել է օդանավակայանի ղեկավարության ու «Պոբեդա» ընկերության միջև, քաղավիացիան որևէ դեր այստեղ չի խաղացել: Ճիշտ եք ասում, չեն զեկուցել, որ խնդիր է եղել, նոր ենք իմացել դրա մասին, նոր ենք քննություն վարելու»:

Հանդիպումը շուտով կլինի, բայց քննության համար ժամանակ կպահանջվի: Ռևազյանը հայտնեց, որ ակնկալում է վերջնական պատասխան ստանալ այսօր՝ չվերթները դադարեցվելո՞ւ են, թե ոչ: Խնդիրը կապված էր վառելիքի ոչ կանոնավոր մատակարարման հետ, իսկ «Պոբեդա»-ի ներկայացուցիչն արդեն ասել է, որ այդ խնդիրը լուծված է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

20:29 01.08.2025

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Հայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

19:34 01.08.2025

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...

BACK_TO_TOP