Գյումրիում փողոցաշինական աշխատանքներն ընթանում են նաև գիշերային ժամերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Գյումրիում փողոցաշինական աշխատանքներն ընթանում են նաև գիշերային ժամերին

16:13 07.08.2019

Երևանից Գյումրի տանող Երևանյան խճուղում մեկ տարի ընթացող շինարարությունը վերջապես ավարտվում է: 3 կմ երկարությամբ փողոցում ջրահեռացման համակարգը նոր է, նորն է լինելու լուսավորության ցանցը: Երևանյան խճուղու համար էլ, ինչպես մյուս փողոցներում, մեկ տարում մի քանի անգամ նախագծային փոփոխություններ եղան: Հիմա աշխատանքի վերջը կարծես երևում է: Փողոցը երթևեկության 4 գոտի է ունենալու, դա հնարավոր է դարձել մայթերի հաշվին փողոցը լայնացնելու արդյունքում: Անվտանգ երթևեկության համար գծանշումներ են արվել, նշաններ են տեղադրվելու:

Գարեգին Նժդեհի հրապարակը Երևանյան խճուղու վերջնամասում, շինարարն ակտիվ աշխատում է ջրահեռացման համակարգի վրա: Կամրջի տակ անձրևներից հետո միշտ անանցանելի վիճակ էր:

Նախագիծը փոխում է նաև Գարեգին Նժդեհի հրապարակում երթևեկության կազմակերպումը: Այսինքն՝ հրապարակը վերադառնում է նախկին տեսքին, ինչպիսին էր 30 տարի առաջ: Ճանապարհային ոստիկանները սա անվանում են անվտանգության կղզյակ, որի բացակայության պատճառով Գարեգին Նժդեհի հրապարակին խաչվող փողոցներում միմյանց չզիջելու պատճառով վթարները շատ էին: Հիմա, երբ երթևեկությունը կարգավորվի շրջանաձև անցումով, վթարներից հնարավոր կլինի խուսափել:

Մինչև երթևեկության անվտանգության կղզյակի կառուցումն ավարտելը, շինարարը փողոցը կահավորվել է նախնական նշաններով: Շինարարը պարտավորվել է մինչև օգոստոսի 25-ն ավարտել հրապարակի շինարարությունը, մայթերի ու հետիոտնային անցումների կառուցումը:

Կարմիր – կապույտ լույսերի վառվռուն գույների ներքո արդեն մեկ շաբաթ է՝ շինարարները գիշերային ժամերին աշխատում են Վազգեն Սարգսյան փողոցում: Գիշերային աշխատանքային գրաֆիկ է սահմանված միայն այս փողոցի համար: Մեկ տարի է՝ նաև Վազգեն Սարգսյան փողոցում է շինարարությունը շարունակվում: Մայթերն ասֆալտապատում են, բայց փողոցում դեռ ջրահեռացման համակարգ է անցկացվում:

Կոմունիկացիոն ցանցի նորացումից բացի՝ Վազգեն Սարգսյան փողոցից Սախարովի հրապարակ տանող մոտ 3 կմ երկարությամբ փողոցում հին ասֆալտաշերտը հեռացվում է։ Երբ սկսեն ասֆալտապատումը լայնքով ու երկայնքով, շինարարը պատվիրատուից ու նախագծողից հանձնարարություն է ստացել՝ փողոցը չփակել, ասֆալտապատման աշխատանքները, սակայն, չեն պլանավորում գիշերային ժամերի իրականացնել: Ճանապարհային երթևեկությանն ամեն դեպքում չեն խանգարի, կաշխատեն Ճանապարհային ոստիկանության հսկողությամբ, ինչպես անում են հիմա՝ գիշերային գրաֆիկի ժամանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

19:08 01.08.2025

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Օգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...

BACK_TO_TOP