13:43 08.08.2019
Այսօր կառավարությունում քննարկվել է նաև 2008թ. Մարտի 1-ից տուժած անձանց աջակցության մասին կարգը հաստատելու մասին հարցը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է.
«Օրենքով կառավարությանը լիազորվել է սահմանել աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև դիմումի ձևը, կցվող փաստաթղթերը և կարգը: Սահմանվում է, որ աջակցությունը իրականացվում է պետբյուջեի միջոցներով: Կարող են ներկայանալ արդարադատության նախարարություն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում: Որոշվում է դիմումը ընդունել կամ մերժել, երբ չի հաստատվում դիմումատուի աջակցություն ստանալու իրավունքը»:
Քանի որ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորվում է օրենքով, օրենքով նախատեսված է անձանց շրջանակը, մանրամասնել է նախարարը, ներկայացրել, որ աջակցություն կարող են ստանալ զոհված անձանց քրեական դատավարության կարգով իրավահաջորդ ճանաչված, ծանր կամ միջին ծանրության առողջությանը վնաս հասցված անձինք, ինչպես նաև ծառայությունները իրականացման ընթացքում առողջությանը ծանր վնաս ստացած անձինք, եթե քրեական գործ չի հարուցվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Այս որոշումը կամ սահմանված չափերը որևէ ձևով չեն նշանակում փոխհատուցում, այսինքն՝ սրանով կյանքի գին չի որոշվում ՀՀ քաղաքացու և սա ձևակերպվում է որպես աջակցություն, ինչը նշանակում է, որ այս գործերով պետք է հետագա գործընթացները շարունակվեն, մենք բավականին նուրբ իրավիճակում ենք, ես ինքս էլ ներգրավված եմ եղել Մարտի 1-ի գործողություններում, և կարևոր է, որ ոչ թե էմոցիոնալ որոշումներ կայացնենք, այլ բալանսավորված: Մենք, հիմնվելով ՄԻԵԴ ՀՀ նկատմամբ կայացված որոշումների վրա, իմ պատկերացումն այն է, որ հարցերը վերջնական լուծում ստանան ՄԻԵԴ-ում, փոխհատուցման չափը որոշի ՄԻԵԴ-ը, որպեսզի ներհայաստանյան համակարգերում մենք նուրբ իրավիճակները հաղթահարելու հնարավորություն ունենանք, մենք չենք փոխհատուցում, աջակցություն ենք տրամադրում տուժած քաղաքացիներին: Փոխհատուցման հարցն այլ հարթության հարց է»:
Որոշումն ընդունվեց միաձայն:
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույսՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...
21:18 16.06.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններՀունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...
21:12 16.06.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններինՊետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի […] ...