23:31 09.08.2019
Տոնական շոու ծրագրով երեկ Գյումրիի դելֆինարիումը բացեց իր դռները հանդիսատեսի առջև: Երկշաբաթյա մարզումները թույլ են տվել Թավրիզից Գյումրի տեղափոխված դելֆիններին հարմարվել ստեղծված պայմաններին: Փակ տարածքում գտնվող լողավազանում դելֆիններն իրենց հմտություններն են ցույց տվել: Երկու դելֆինների կեցության ու անվտանգության հարցերը մի քանի օր առաջ հայտնվել էին կենդանասերների ու կենդանիների պաշտպանների ուշադրության կենտրոնում: Կարծիքներն ու մտահոգությունները, սակայն, առանց տեղում կատարված դիտարկումների էին: Դելֆինարիումի տնօրինությունն օրեր առաջ նաև իրազեկել էր բնապահպաններին ու կենդանասերներին, որ լինելու է առաջին ցուցադրությունը, բայց ոչ ոք չէր ներկայացել:
«Գրավոր կամ բանավոր իրազեկելու այս նորագույն տեխնոլոգիաների պայմաններում ես չգիտեմ՝ ինչքանով է լուրջ։ Մենք բոլոր բնապահպաններին, կենդանասերներին կոչ ենք արել համացանցով, էլեկտրոնային բոլոր տարբերակներով տեղյակ ենք պահել, որ մենք բացվում ենք, մեր դռները բաց է եղել, թող գային, նայեին ու կարծիք հայտնեին»,-ասել է դելֆինարիումի տնօրեն Թորգոմ Գևորգյանը։
Մասնագետները նշում են, որ երկու դելֆինների ազատ տեղաշարժի համար լողավազանի տարածքն ու ջրի որակը հարմարացված են ծովային պայմաններին: Թե ինչքանո՞վ էին երկու դելֆիններն իրենց լավ զգում փակ լողավազանում, հանդիսատեսը փորձում էր հասկանալ նրանց աշխույժ խաղից: Դելֆինարիումի հիմնադիր, ռուսաստանաբնակ գործարար Գագիկ Պետրոսյանն էլ իր հերթին հերքում է այն տեղեկությունները, թե դելֆինները Գյումրի են տեղափոխվել առանց պաշտոնական թույլտվության, ինչպես նաև համապատասխան նախարարություն չի ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության վերաբերյալ փաստաթուղթ:
«Մենք օրենքով սահմանված բոլոր կետերով ներմուծել ենք մեր կենդանիներին, մենք բոլոր համաշխարհային կազմակերպություններից թույլտվություն ունենք, որ բերել ենք Հայաստան։ Ո՞վ է ասում, որ անօրեն ինչ-որ բան ենք արել, փաստաթղթեր ունենք, կարող ենք ցույց տալ»,-ասել է դելֆինարիումի հիմնադիր, գործարար Գագիկ Պետրոսյանը։
Դելֆինները Սոչիի դելֆինարիումի կենդանիների երկրորդ սերունդն են, որոնք ապրել են Թավրիզի դելֆինարիումի լողավազանում: Գյումրիի դելֆինարիումի հիմնադիրը ծանոթ է նաև միջազգային փորձին, թե ինչ պայմաններ է անհրաժեշտ ստեղծել կենդանիներին լողավազանում հարմարեցնելու համար, ձեռք բերած փորձը կիրառել ու դելֆինարիումներ է բացել նաև այլ երկրներում: Սաշայի ու Քսյուշայի հետ մի քանի օրից շոու ծրագրում կներկայանա նաև ծովառյուծ Զայան: Դելֆինների հետ նրա խաղը նոր է բեմադրվում: Ծովառյուծին էլ են Թավրիզից բերել։
Դելֆինների ներկրման ու շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության վերաբերյալ փաստաթղթերի առկայության մասին Shantnews-ին այսօր պարզաբանումներ է տվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանը։ Նա նախ նշել է, որ կենդանիները Հայաստան են հասել մաքսային օրինական ճանապարհով։ Իսկ տեսչական մարմնի Շիրակի մարզային կառույցը դելֆինարիումում փաստաթղթային ուսումնասիրություններ է կատարում, իսկ կենդանիների արտահանումն ու ներկրումը կարգավորվում է միջազգային առևտրի մասին օրենքով: Ներմուծման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունը կտևի 15 օր։
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...