18:08 09.08.2019
Պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա և Գյումրի-Բավրա ճանապարհների առանձին հատվածներ: Այս ճանապարհահատվածները վերջին մոտ 20 տարիներին միայն ընթացիկ նորոգումների են ենթարկվել, մի քանի անգամ էլ հիմնանորոգման ծրագրերում ընդգրկվել են, հետո ֆինանսավորման բացակայության պատճառով դուրս մնացել: Մեկը հանրապետական, մյուսը միջպետական նշանակության ճանապարհ է: Երկու ճանապարհներին հիմնանորոգման աշխատանքները միաժամանակ են մեկնարկել ու ավարտի ժամկետներն էլ նույնն են: 2 ամսից հիմնանորոգման աշխատանքները պետք է ավարտված լինեն:
Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի 3 առանձին տեղամասերում շինարարական տեխնիկա է աշխատում: Այս հիմնանորոգումն իրականում տարիներ առաջ սկսած ծրագրի շարունակությունն է: Գյումրի-Կապս-Ամասիան հիմնանորոգման ծրագրում էր ընդգրկվել 2000-ականների սկզբին: Մինչև Կապս ճանապարհը նորոգվեց, դրանից հետո աշխատանքները դադարեցվեցին, թեև հասցրել էին այս հատվածում հարթեցման ու հողային աշխատանքներ կատարել:
5 կմ 700 մետր հատվածի համար հիմա է պետբյուջեից գումար հատկացվել: Հարթեցնում են, հետո խճապատելու են ու 10 սանտիմետր ասֆալտաշերտ է լինելու, բայց նախ` ճանապարհի ենթակառուցվածքներն են շահագործելի վիճակի բերվում: Խոսքը ջրահեռացման համակարգի մասին է, որը վաղուց չէր գործում: Բանվորները հիմա ոչ թե ճանապարհին, այլ ճանապարհի տակ են աշխատում` ջրահեռացման ստորգետնյա խողովակներն են մաքրում:
«Ջրահեռացման խողովակները ամբողջովին լցվել էին, հնարավոր չէր շահագործել: Ճիշտ է, քայքայված չէին, բայց խցանված էին, ջուրը չէր անցնում: Ջուրն իր հետ հող ու քար էր բերել: Հիմա մաքրվում է, հետո ճանապարհը խճապատվելու է ու ասֆալտապատվելու: Երկու հատված էլ Աշոցքում կա, որը նախատեսված է հիմնանորոգել: Դրանք Ցողամարգ-Վարդաղբյուր և Կարմրավան-Աշոցք հատվածներն են: Մի հատվածում արդեն աշխատանքները մեկնարկել են»,- SHANTNEWS.am-ին ասել է Աշոցքի ճանշին ընկերության տեղամասի պետ Վարդան Մովսիսյանը:
19 տարի առաջ է հիմնանորոգվել ու ավելի հաճախ ընթացիկ նորոգման աշխատանքներ կատարվել են Գյումրի-Բավրա ճանապարհահատվածին: Հիմա ճանապարհի 8 կմ երկարություն ունեցող հատվածը հիմնանորոգվում է: Ամբողջ ճանապարհը Գյումրիից մինչև Բավրա ենթակա է հիմնանորոգման: Վերջին մի քանի տարիներին ֆինանսավորման բացակայությունը բացատրվում էր սրանով, որ այս հատվածով անցնելու է «Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղին, ու գործադիրը նպատակահարմար չի համարում գումարներ հատկացնել հիմնանորոգման համար:
Միջպետական ճանապարհով, սակայն, երթևեկությունն անհնար էր դարձել: Որոշել են հիմնանորոգել երկու` ամենավատ վիճակում գտնվող հատվածները:
Առաջին անգամ է Շիրակի մարզում այս տեխնոլոգիան կիրառվում: Հին ասֆալտաշերտը ոչ թե հեռացնում են, այլ մշակում ու դարձնում հիմք նոր ասֆալտաշերտի համար:
Սա նաև ժամանակի տնտեսում է շինարարների համար: Գյումրի-Կապս -Ամասիա և Գյումրի-Բավրա ճանապարհահատվածների հիմնանորոգումը սեղմ ժամկետներում է ավարտվելու: Սա պարտադրում են այս տարածաշրջանների եղանակային պայմանները: Աշոցքում ու Ամասիայում շինաշխատանքներ հնարավոր է կատարել ամենաշատը մինչև հոկտեմբերի վերջ:
20:45 01.08.2025
Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվելՕգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...
20:29 01.08.2025
Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարելՀայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...