2019-ի առաջին կիսամյակի բյուջեի ծախսերն ավելի պակաս են, քան 2017-ին. Բագրատյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

2019-ի առաջին կիսամյակի բյուջեի ծախսերն ավելի պակաս են, քան 2017-ին. Բագրատյան

21:29 10.08.2019

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ 2019թ. առաջին կիսամյակի բյուջեի ծախսերն ավելի պակաս են, քան 2017-ին:

Ստորև ներկայացնենք գրառումն ամբողջությամբ:

«Շարունակենք 2019-ի առաջին կիսամյակի պետական բյուջեի վերլուծությունը։ Այսօր խոսենք ծախսերից։ Ինչպես տեսանք եկամուտների պարագայում դրանց ավելացում կա, սակայն ոչ այնչափ, որչափ փողում են կառավարության անդամները։ Շարքային աճ է, որը մի անգամ չի, որ եղել է վերջին 25 տարվա բյուջետային պրակտիկայում։ Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը մնացել է նույն մակարդակի վրա։ Այդ ավելացումների հիմնական մասն էլ toxic ճյուղերն են. օրինակ, ավտոմեքենաների վաճառքը։

Toxic են, որովհետև վերարտադրվող չեն, վաղը մյուս օրը չեն լինելու։ Այո, առայժմ կա չնչին աճ հարկային վարչարարության հաշվին։ Բացառված չէ, սակայն, որ մինչև տարեվեջ և/կամ մյուս տարվա սկզբներին աճն անհետանա։ 2018-ին, օրինակ, երբ ներկա իշխանությունը կառավարեց 8 ամիս, նոյնպես անընդհատ խոսվում էր բյուջեի եկամուտների աճի մասին, բայց տարեվերջին այն փսկեց. պետական բյուջեի եկամուտները արդյունքում կազմեցին 1340.9 մլրդ դրամ, պլանավորված 1343.5-ի փոխարեն։ Իսկ դա, կներեք, պլանավորել էր նախկին «հանցավոր ռեժիմը»։

Հիմա անդրադառնանք ծախսերին։ Հասարակությունը, ժողովուրդը բյուջեին առնչվում է հենց ծախսերի միջոցով։ Այստեղից է երևում. ո՞վ և ի՞նչ ստացավ։ 2018-ին պետական բյուջեի ծախսերը կազմեցին 1446.3 մլրդ դրամ 2017-ի 1503.8-ի դիմաց։ Գիտե՞իք այդ մասին։ Հիմա 2019-ի առաջին կիսամյակում ծախսերը կազմեցին 636.6 մլրդ դրամ 2018-ի 610.3-ի դիմաց։ Այսինքն, դրանք ավել են ընդամենը 4.3%-ով։ Եթե դրանից հանում ենք 2% գնաճը 2019 և 2.4% գնաճը 2018թթ առաջին կիսամյակի համար, ապա ստացվում է 608.6 մլրդ դրամ։ Այսպիսով, բյուջեի ծախսերը 2019-ի 1-ին կիսամյակին ավել են 2018-ի համապատասխան ժամանակաշրջանից սոսկ 2.3% կամ 14.6 մլրդ դրամ, իսկ 2017-ի առաջին կիսամյակի նկատմամբ, աթոռից բռնեք, որ չընկնեք, …. պակաս են 12 մլրդ դրամով (2017-ի առաջին կիսամյակի ծախսերը կազմել են 620 մլրդ դրամ)։ Եվ առանց անհարմար զգալու վարչապետն ու կառավարությունը խոսում են տնտեսական հեղափոխության և բյուջեի աճի մասին։

Հարց է առաջանում, իսկ ու՞ր են փողերը։ Չ՞է որ եկամուտների փոքրիկ, համեստ (ոչ այնքան, ինչքան փողվում է) աճ, այնուամենայնիվ, կա։ Սա արդեն հանելուկ է։ Մամուլում արդեն նշվել է, որ կառավարությունը այդ փողերը դեպոզիտ է դրել ԿԲ-ում կամ առևտրային բանկերում։ Կառավարությունից ոչ-ոք բացատրություն չի տվել։ Ի՞նչի համար։ Ի՞նչու է փողը տնտեսությունից հանվում։ Եթե “սև” օրվա համար փող է խնայվում, ապա դրա համար կան ԿԲ պահուստները։ Եթե ֆիննախը դրանով ստերիլիզացնում է toxic եկամուտները (ինչն, ի դեպ, տրամաբանական կլիներ), ապա պիտի նկատենք, որ 2019-ի բյուջեի մասին օրենքով նման ծախս նախատեսված չէ։

Իսկ սա ապօրինի տնտեսական գործունեություն է։ Դժվարանում եմ ասել, թա այս կամայականությունները ու՞ր են տաանելու»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արևմտյան ափին գաղութաբնակները հարձակվել են իսրայելցի զինվորների վրա

18:20 29.06.2025

Արևմտյան ափին գաղութաբնակները հարձակվել են իսրայելցի զինվորների վրա

Հրեա գաղութաբնակների մի խումբ հարձակվել է իսրայելցի զինվորների վրա Արևմտյան ափին, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Այդ հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը՝ պաղեստինյան Քաֆր Մալիկ գյուղի մոտակայքում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի խումբ վերաբնակիչներ՝ իսրայելցի քաղաքացիներ, շարժվել են դեպի տարածքի փակ ռազմական գոտի, որի կապակցությամբ դեպքի վայր են ուղարկվել զինվորականներ։ […] ...

Միխալ Չեշլյակը WBC-ի ծանր քաշային կարգի գոտու համար մենամարտում հաղթել է 42-ամյա Ժան Պասկալին

17:58 29.06.2025

Միխալ Չեշլյակը WBC-ի ծանր քաշային կարգի գոտու համար մենամարտում հաղթել է 42-ամյա Ժան Պասկալին

Կանադայում կայացած WBC-ի ծանր քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար մենամարտում լեհ բռնցքամարտիկ Միխալ Չեշլյակը հաղթել է 42-ամյա կանադացի Ժան Պասկալին (37-8-1, 21 նոկաուտ): Չեշլյակը նոկաուտի է ենթարկել վետերան մրցակցին չորրորդ ռաունդում: Սա լեհ բռնցքամարտիկի 28-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում, 22-ը` նոկաուտով, նա նաև երկու պարտություն ունի: Չեշլյակը ժամանակավոր գոտու համար պետք է մենամարտեր Յամիլ […] ...

Կուրիլյան կղզիների հարավում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:38 29.06.2025

Կուրիլյան կղզիների հարավում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Հունիսի 29-ին, ժամը 14:46-ին (Մոսկվայի ժամանակով 6:46) Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Իտուրուպ կղզու Ռեյդովո գյուղից 223 կիլոմետր արևելք, օջախը՝ 52 կիլոմետր խորության վրա», – ասել […] ...

Նորվեգիան չի խոչընդոտում վարձկանների մուտքը Ուկրաինա․ դեսպան

17:18 29.06.2025

Նորվեգիան չի խոչընդոտում վարձկանների մուտքը Ուկրաինա․ դեսպան

Նորվեգիայի իշխանությունները չեն խոչընդոտում վարձկանների Ուկրաինա մեկնելուն, նրանք սահմանափակվում են միայն ճանապարհորդությունից զերծ մնալու առաջարկություններով, նորվեգացի զինվորներից մի քանիսն արդեն մահացել են, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Օսլոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը։ «Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին տարբեր կարգավիճակով կարող էին մասնակցել տասնյակ նորվեգացի զինվորներ, որոնցից մի քանիսն արդեն զոհվել են […] ...

Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած

17:05 29.06.2025

Հրդեհ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած

Հունիսի 29-ին, ժամը 13:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 13:36-ին: Այրվել է բնակարաններից մեկի ննջասենյակի (15 քմ) կահույքը՝ մասամբ, ջերմահարվել՝ շքամուտքի պատը […] ...

Հայ սամբիստները 9 մեդալ են նվաճել Կրասնոդարում

17:00 29.06.2025

Հայ սամբիստները 9 մեդալ են նվաճել Կրասնոդարում

Կրասնոդարում անցկացված «Սամբոյի Գրան Պրի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 9 մեդալ են նվաճել: Մարզական սամբոյում Կարեն Սարգսյանը (58 կգ) ոսկե մեդալակիր է դարձել, Կառլեն Շահինյանը (71 կգ) և Ալեքս Ստեփանյանը (79 կգ) արծաթե մեդալ են նվաճել, Դավիթ Աբրահամյանն (71 կգ) ու Արման Մանուկյանը (+98)՝ բրոնզե մեդալներ: Մարտական սամբոյում Մայիս Ներսիսյանը (64 կգ) և Արման Ավանեսյանը […] ...

BACK_TO_TOP