Թող մեկ-մեկ ջուր խմեն, մեկ-մեկ բերաններում ջուր հավաքեն. Սամվել Բաբայանը՝ վարկանիշի մասին մտածողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Թող մեկ-մեկ ջուր խմեն, մեկ-մեկ բերաններում ջուր հավաքեն. Սամվել Բաբայանը՝ վարկանիշի մասին մտածողներին

15:53 12.08.2019

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է մի շարք հարցերի՝ իր նախաձեռնած ստորագրահավաքից մինչև Արցախի ու Հայաստանի միացման վերաբերյալ:

Բաբայանը, ով մտադիր է առաջադրվել իբրև Արցախի նախագահի թեկնածու, խոսելով «ԱԱԾ ղեկավարի միջնորդությամբ» Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ կազմակերպված հանդիպման մասին, նշել է՝ ԱԱԾ ղեկավարը որևէ կապ չունի, իրենք արդեն հինգ անգամ հանդիպել են և հանդիպել են որպես քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Բաբայանն ընդգծել է՝ միասնական թեկնածու չի լինելու, իրենք գնալու են իրենց ճանապարհով:

Անդրադառնալով Սահմանադրության որոշ հոդվածների փոփոխման պահանջով իր կազմակերպած ստորագրահավաքին՝ Բաբայանն ասել է, որ Արցախում որևէ լարվածություն չկա, իրենք պարզապես ստորագրահավաք են կազմակերպել: Հարցին՝ հնարավո՞ր է փողոցային պայքարի դուրս գան, նա նշել է.

«Ժողովուրդը պետք է պատրաստ լինի, Բաբայանը ոչ մեկին չի հրահրում: Ժողովուրդը եթե ցանկություն ունի իր նպատակին հասնելու, նա պահանջելու է: Բաբայանը չի հրահրում ժողովրդին, ինչպես որ ներկայացվում է: Ժողովուրդը եթե ցանկություն ունենա, և եթե նրան մերժեն, հայտարարեն մերժումը, չի բացառվում, որ նրանք գնան պահանջելու, պարտադրելու»:

Արցախի ու Հայաստանի միացման թեզին անդրադառնալով՝ Բաբայանն ասել է, որ ինքը միշտ էլ միացման կողմնակից է եղել, բոլոր քայլերն անում է, որ միացումը լինի, բայց պետք չէ, որ այսօր բացահայտ դա կատարեն: Նա կարծում է՝ օրենսդրական դաշտը պետք է հարթվի, ինտեգրվի, որ տարբերություն չլինի՝ անձը Ստեփանակերտո՞ւմ է ապրում, Գյումրիո՞ւմ, թե՞ այլ տեղ:

Բաբայանն ասել է, որ ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը՝ Արցախը Հայաստան է և վերջ:

«Նա առաջին ղեկավարն է, որ բացահայտ նման հայտարարություն է անում աշխարհին, ներկայացնում հայկական դիրքորոշումը, բայց քանի որ Արցախում ընտրվում է ղեկավար, նա պարտավոր է Արցախի շահերը ներկայացնել բանակցությունների սեղանի շուրջ: Որ օրը նշանակվի մարզպետ, դա պետք չի լինի, սակայն եթե ընտրվում է ղեկավար, պետք է ժողովրդի կողմից լիազորվի և բանակցություններ վարի»,- ասել է նա:

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը նաև ողջունելի է համարում ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ հետևելու Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների անցկացմանը: Նա նշել է, որ քվեարկության արդյունքները՝ թվերն իրականությանը չեն համապատասխանել, այժմ ՀՀ իշխանությունները ջանք են ներդնելու, որ թափանցիկ ընտրություն լինի, որ ողջունեն իրար ու ընտրություններից դուրս գան համախմբված, ոչ թե մասնատված:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրգործի վերաբերյալ իր որոշ արտահայտությունների մասին, պատասխանելով հարցին՝ մտավախություն չունի՞, որ այդ արտահայտությունները կարող են վնասել իր վարկանիշին, Բաբայանը խորհուրդ է տվել վարկանիշի մասին մտածելով խոսողներին.

«Թող մեկ-մեկ ջուր խմեն, մեկ-մեկ բերաններում ջուր հավաքեն, չասեն իրական պատկերը: Ես միշտ ասում եմ ինչ իրականությունն է՝ չմտածելով վարկանիշի մասին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

20:29 01.08.2025

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Հայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

19:34 01.08.2025

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...

BACK_TO_TOP