Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովի անցկացումը հետաձգվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+14.09 oC

Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովի անցկացումը հետաձգվել է

16:47 12.08.2019

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի ու Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«ՌԴ, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթնաժողովը, որ նախատեսված էր անցկացնել այս շաբաթ, տեխնիկական պատճառներով հետաձգվել է. այն կկայանա ավելի ուշ»,- ասել է նա:

Այս ձևաչափով առաջին անգամ գագաթնաժողով է անցկացվել 2016-ի օգոստոսին՝ Բաքվում: Քննարկման հիմնական թեմաներն են եղել համատեղ տնտեսական ծրագրերը և տարածաշրջանային անվտանգության հարցերը: Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել 2017-ի նոյեմբերի 1-ին՝ Թեհրանում: Երեք երկրները քննարկել են հարցերի լայն շրջանակ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ ժամանակ գործընկերներին առաջարկել է եռակողմ հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Ռուսաստանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բորելը հայտարարել է, որ Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի երկու շաբաթից՝ առանց Արևմուտքից զենքի մատակարարման

23:59 03.05.2024

Բորելը հայտարարել է, որ Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի երկու շաբաթից՝ առանց Արևմուտքից զենքի մատակարարման

Առանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի երկու շաբաթից, խոստովանել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայում։ «Ես գիտեմ, թե ինչպես կարելի է դադարեցնել պատերազմը, մենք պետք է դադարեցնենք զենքի մատակարարումը։ Երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի։ Բայց ես չեմ ուզում պատերազմի նման դադարեցում», – ասել է Բորելը: ԵՄ դիվանագիտական ​​ծառայության […] ...

G7-ը դիտարկում է Կիևին 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթը․ Bloomberg

23:29 03.05.2024

G7-ը դիտարկում է Կիևին 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթը․ Bloomberg

ԱՄՆ-ը բանակցություններ է վարում G7-ի մյուս երկրների հետ՝ Կիևի իշխանություններին 50 մլրդ դոլարի չափով օգնություն տրամադրելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԱՄՆ-ը փորձում է ապահովել, որ G7-ի գագաթնաժողովում, որը կկայանա հունիսին  Իտալիայում, ստորագրվի աջակցության տրամադրման մասին համաձայնագիրը։ Ինչպես նշում է գործակալությունը, այս թեմայի շուրջ բանակցությունները բարդ են, և համաձայնագրի կնքումը կարող […] ...

ԱՄՆ-ը պնդում է, որ պետք է շարունակել Ռաֆահին վերաբերող խորհրդակցությունները

23:10 03.05.2024

ԱՄՆ-ը պնդում է, որ պետք է շարունակել Ռաֆահին վերաբերող խորհրդակցությունները

ԱՄՆ-ը պնդում է շարունակել խորհրդակցությունները Իսրայելի հետ Ռաֆահ քաղաքի վերաբերյալ։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիեռը։ «Մենք ցանկանում ենք շարունակել այս խոսակցությունները, որոնք ունեցել ենք Իսրայելի կառավարության հետ»,- ասել է նա՝ պատասխանելով Ռաֆահին վերաբերող հարցերին։ Միևնույն ժամանակ նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները Իսրայելից չի ստացել […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել զինվել Ռուսաստանի և Չինաստանի հետ ուժի դիրքերից գործ ունենալու համար

22:57 03.05.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել զինվել Ռուսաստանի և Չինաստանի հետ ուժի դիրքերից գործ ունենալու համար

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել ԵՄ-ին զինվել՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ ուժի դիրքերից խոսելու համար։ Բորելը Մեծ Բրիտանիայում իր ելույթի ընթացքում, որը հեռարձակվում էր Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության կողմից, Ռուսաստանին և Չինաստանին անվանել է «ավտորիտար ռեժիմներ» և «կայսրություններ»։ Իսկ վերջում նա արել է հետևյալ եզրակացությունը. «Ավտորիտար ռեժիմները ոչինչ ավելի շատ չեն հարգում, քան […] ...

Եվրոպական խորհրդի ղեկավարը Վրաստանին զգուշացրել է, որ կարող է եվրաինտեգրման «շանսը բաց թողնել»

22:44 03.05.2024

Եվրոպական խորհրդի ղեկավարը Վրաստանին զգուշացրել է, որ կարող է եվրաինտեգրման «շանսը բաց թողնել»

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում հերթական անգամ զգուշացրել է վրացական ղեկավարությանը, որ Թբիլիսին կարող է «բաց թողնել եվրոպական ապագայի հնարավորությունը»։ Այս մասին Միշելը գրել է ուրբաթ օրը X-ում: «Հեռախոսազրույց ունեցա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Մենք քննարկեցինք Վրաստանի վերջին իրադարձությունները, և ես լիակատար աջակցություն հայտնեցի բոլոր վրացիներին, ովքեր իրենց երկրի եվրոպական […] ...

Վաշինգտոնի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

21:59 03.05.2024

Վաշինգտոնի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

Վաշինգտոնի ավագ դպրոցի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, 17-ամյա աշակերտը հոսպիտալացվել է. Այս մասին X-ում հայտնել են տեղական ոստիկանության վարչությունից։ «Նախնական տվյալներով՝ գնդակը դիպել է դպրոցի շենքին և ապա՝ աշակերտուհուն։ Նա թեթև վնասվածքներ է ստացել»,- ասվում է հրապարակման մեջ։ Ոստիկանությունն ընդգծել է, որ դպրոցի շենքի ներսում անվտանգությանն ուղղակի վտանգ չի սպառնում։ Ինչպես ասուլիսում հայտնել է […] ...

BACK_TO_TOP