Թյուրըմբռնում և իրականություն՝ Կոնվենցիայի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

Թյուրըմբռնում և իրականություն՝ Կոնվենցիայի վերաբերյալ

21:03 12.08.2019

Թյուրըմբռնում N 1. Կոնվենցիան ավանդույթներ, սովորույթներ վերացնելու նպատակ է հետապնդում:
Թյուրըմբռնում N 2.Կոնվենցիան պետությունների համար պարտավորություն է սահմանում դպրոցներում քարոզել երրորդ սեռ կոչվածը:
Իրականություն. Կոնվենցիան միմիայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը և կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք հանդիսանալ։ Պետք է նկատի ունենալ, որ Կոնվենցիան նախատեսված է տարբեր երկրների միանալու համար, և յուրաքանչյուր երկիր ունի իր յուրահատուկ և ուրույն պատմականորեն ձևակերպված ավանդույթներն ու իրավական շրջանակը և տրամաբանորեն՝ հասարակության զարգացման տարբեր մակարդակը: Ընդհանրապես միջազգային այս կարգի փաստաթղթերում, ինչպիսին նաև ԵԽ այս Կոնվենցիան է, երկրների ազգային ավանդույթների, ազգային օրենսդրությունների և իրավական շրջանակի վերաբերյալ ամրագրվում է հարգանքի և չմիջամտելու սկզբունքը։
Ի՞նչ է ասում Կոնվենցիայի 14-րդ հոդվածը. «Մասնակից պետությունները, հարկ եղած դեպքում (where appropriate), պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ միջանձնային հարաբերություններում կանանց և տղամարդկանց միջև հավասարության, կարծրատիպերից զերծ գենդերային դերերի, փոխադարձ հարգանքի և վեճերը առանց բռնության լուծելու, կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության և անձնական անձեռնմխելիության իրավունքի հարցերով ուսումնական նյութերն ընդգրկվեն պաշտոնական ուսումնական ծրագրերում՝ կրթական բոլոր մակարդակներում և հարմարեցված լինելով ուսումնառողների զարգացող ընդունակություններին։ Բացատրական զեկույցի այս հոդվածը մեկնաբանող կետում[1]նշվում է, որ պետություններն իրենք են որոշում, թե ինչ ուսումնական նյութեր պետք է դասավանդվեն և թե կրթության որ մակարդակներում։Այլ կերպ ասած՝ չկա պարտադրվող որևէ նյութի տեսակ և կարևոր է հասարակությունը կրթության մակարդակից սկսած ստանա պատշաճ տեղեկություն և կրթություն, որ ընտանիքում, հասարակության, քաղաքականության մեջ կնոջ ու տղամարդու դերերը միմյանց ստորադասված չեն, այլ դրանք հավասար են (միջանձնային հարաբերություններում կանանց և տղամարդկանց միջև հավասարության), կամ եթե դասագրքերում կինը մշտապես պատկերված է շերեփը ձեռքին, իսկ տղամարդը՝ գիրք կամ թերթ կարդալիս, սա չի նշանակում, որ կնոջ սոցիալական դերը հանգում է ուտելիք պատրաստելուն, իսկ տղամարդունը՝ քաղաքականությամբ զբաղվելուն կամ կառավարելուն (կարծրատիպերից զերծ գենդերային դերեր), որ եթե ընտանիքում, հասարակության մեջ, բողոքի ակցիաներում, հավաքների ընթացքում կամ քննարկումներ անելիս սեփական կարծիքը չպետք է պարտադրել վիրավորանքի, ուժի և, վերջապես, բռնության դրսևորմամբ (փոխադարձ հարգանքի և վեճերն առանց բռնության լուծելու) և այլն։
Այսինքն՝ Կոնվենցիան ուսումնական նյութերի բովանդակությունը չի կանխորոշում և ոչ էլ որոշում՝ որ մակարդակում ինչ պետք է ուսուցանվի, այլ պարզապես պահանջում է, որ վերը թվարկված հարցերը հաշվի առնվեն և ըստ նպատակահարմարության կրթական նյութերում ներառվեն։ Ավելին, նույն կետում նաև նշվում է, որ որոշ երկրներ ներառում են նման նյութերը ուսումնական ծրագրերում, իսկ որոշներն էլ՝ այդ հարցը թողնում են դպրոցի հայեցողությանը։
Ուստի, այստեղ նույնպես որևէ վախենալու նորույթ չկա և չի կարող լինել։ Նույն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը գենդերային խտրականություն է համարում կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով։ Այսինքն՝ մեր գործող օրենսդրությունն այդ ամենը տարիներ առաջ սահմանել է և որևէ սեռական կողմնորոշման քարոզի մասին խոսք լինել չի կարող։
Նախարարությունը հորդորում է մեր քաղաքացիերին սեփական կարծիք ձևավորելու համար քննադատական աչքով կարդալ կոնվենցիան և պատասխանել այն հարցին, թե այդ ո՞ր նորմերն են, որ նման հարց են կարգավորում կամ նման գաղափար խրախուսում։ Եվ եթե որևէ մեկը որևէ նման նորմ կգտնի Կոնվենցիայում, Նախարարությունը պատրաստ է շահագրգիռ մասնագիտական քննարկում ծավալել՝ պարզաբանելու համար հարցը։ Ի դեպ, հասանելի է նաև Կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանությունը՝ https://rm.coe.int/168046246d :
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP