19:56 13.08.2019
Մինաս Ավետիսյանի Ջաջուռում գտնվող հայրական տունը կվերականգնվի: Այս մասին օրեր առաջ Ջաջուռում հայտարարեց քաղաքաշինության կոմիտեի նախագահը: Մասնագետների խումբը՝ ճարտարապետներն ու արվեստաբանները, արդեն եղել են գյուղում, Ջաջուռում ուսումնասիրել տան վիճակը, չափագրել են, թե ինչ է պահպանվել Մինասի հայրական տնից: Սա կարևոր է հասկանալու համար, թե ինչպես են կատարվելու վերականգնման աշխատանքները:
Քաղաքաշինության կոմիտեն տան վերականգնումը հնարավոր է համարում պետական բյուջեի և ներդրողների համաֆինանսավորմամբ: Մինասի հայրական տունը կառուցվել է 1929-ին. այս մասին վկայում է գրությունը, որը փորագրված է տան մուտքի վերևում: Բայց սա տան կառուցման առաջին փուլի թվագրությունն է: Հետո` մինչև 60-ականները, ձևափոխություններ են եղել, կառուցվել է երկրորդ հարկը: Այն ժամանակ Մինասի հայրական տունը գյուղում եզակիներից է եղել իր մեծությամբ ու կցակառույցներով:
Մինասն այս տանը վերջին անգամ մահվանից 2 օր առաջ է եղել: Նա հաճախ էր այցելում Ջաջուռ՝ ծնողներին տեսության, նաև գյուղական տեսարանները մտապատկերում թարմացնելու համար: Մինասի արվեստանոցը կանգուն է, բայց այնտեղ հասնել չեն համարձակվում անգամ ճարտարապետները, ովքեր ուսումնասիրում են տունը:
Այն խիստ վթարային է, կրող կոնստրուկցիաները երկրաշարժի հետևանքով ու հաջորդած տարիներին քայքայվել են: Այն, ինչ պահպանվել է, ճարտարապետները ֆիքսում են, չափագրում ու տան եռաչափ սխեման կազմում:
Ճարտարապետ Նարեկ Մինասյանը երկու տարի առաջ է Մինասի տանն ուսումնասիրություններ կատարել: Այն ժամանակ դա ապագա ճարտարապետի դիպլոմային աշխատանքն է եղել՝ վերակառուցել Մինասի տունը, որը Ջաջուռ գյուղի զարգացման նախապայման կարող է հանդիսանալ: Հիմա ուսումնասիրությունները կոնկրետ վերականգնման համար են: Ճարտարապետը նշում է` շատ դժվար է առանց արխիվային գծագրերի ու լուսանկարների սկսել նախագծումը:
«Քանի օր է` զրույցներ ենք ունենում, թե ինչպես է եղել տունը նախկինում: Այն մարդիկ, ովքեր ապրում են այստեղ, պատմում են, որ այստեղ եղել է աստիճան կամ շքամուտք: Մենք, հիմնվելով այդ հարցազրույցների, կիսաքանդ հեծանների և ուրիշ դետալների վրա, ենթադրում ենք, որ այստեղ եղել է այսպես: Ըստ այդմ` սխեմատիկ պատկերը կազմում ենք»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ճարտարապետ Նարեկ Մինասյանը:
Նկարչի տան, այսպես ասած, ճարտարապետական պատմությունը երիտասարդ մասնագետները բաժանել են 3 մասի՝ ինչպիսին է այն եղել, երբ այստեղ դեռ Մինասն է ապրել, ինչ է պահպանվել և ինչ է դառնալու վերականգնումից հետո:
«Այն, որ տունը կվերականգնվի, հասկանալի է և միանշանակ: Հիմա ավելի շատ սևեռվել ենք, թե ինչ է այստեղ լինելու՝ ստուդիաներ, հյուրատուն: Դեռ անորոշ պահեր կան, բայց տունը հաստատ կվերականգնվի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը:
Մինասի տուն-թանգարան, համատեղությամբ նաև հյուրատուն … Սրանք նախնական ծրագրեր են, թե ինչի կարող է վերածվել տունը վերականգնումից հետո: Նախնական են նաև ճարտարապետների ուսումնասիրությունները: Դրանք դեռ շարունակվելու են, որից հետո միայն վերականգման նախագծային փուլն է լինելու: Այս ընթացքում քաղաքաշինության կոմիտեն նաև ֆինանսավորման աղբյուրներն է հստակեցնելու:
11:36 11.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է11:36 11.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:21 11.05.2025
Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալներիՀայաստանի ձյուդոիստներն ավարտել են պայքարը «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարում, որն անցկացվել է Աստանայում: Մինչև 60 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանը առաջին փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին։ 73 կգ քաշային կարգում Արտակ Թորոսյանը ևս չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլը՝ պարտվելով կորեացի ձյուդոիստին։ Այս քաշային կարգում հանդես են եկել նաև Գեորգիոս Մարկարյանը (Հունաստան), Կարեն Գալստյանը և Արմեն […] ...
11:08 11.05.2025
Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման […] ...
10:54 11.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
10:47 11.05.2025
Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունումԲրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի` «Ժիլինայի» դարպասն ուղարկած գոլն ամսվա լավագույնն է ճանաչվել Սլովակիայի առաջնությունում: Բարսեղյանը գոլը խփել է ապրիլի 5-ին կայացած չեմպիոնական փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում, որտեղ «Սլովանը» հաղթել է 5-0 հաշվով: Քվեարկությամբ Բարսեղյանի գոլը ստացել է ձայների 43,13 տոկոսը: 31-ամյա Բարսեղյանը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ «Սլովանի» հետ նվաճել է Սլովակիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: ...
10:36 11.05.2025
Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում»: ...