ԱՄՆ-ի հետ ամենաբարձր մակարդակով հարցեր քննարկելու առումով երբևէ խնդիր չի եղել. Զոհրաբ Մնացականյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

ԱՄՆ-ի հետ ամենաբարձր մակարդակով հարցեր քննարկելու առումով երբևէ խնդիր չի եղել. Զոհրաբ Մնացականյան

12:43 14.08.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ նկատի ունենալով վարչապետի՝ սեպտեմբերին ԱՄՆ կայանալիք այցը, երկկողմ ի՞նչ հանդիպումներ են նախատեսվում ԱՄՆ-ում՝ ոչ միայն առաջին դեմքերի մակարդակով:

Նախարարն առաջարկեց ուշադրություն դարձնել, թե այս շրջանում որքան ակտիվ է եղել երկխոսությունն ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև:

«ԱՄՆ կառավարման համակարգը լավ հասկանում եք, գիտեք՝ այդ առումով այս տարվա ընթացքում սկզբունքորեն մեզ համար բավարար է երկխոսության այդ շարունակայնությունը և մակարդակը: Ինչ վերաբերում է ամենաբարձր մակարդակով հանդիպումներին, այս հարցը եղել և մնում է մեր օրակարգի մեջ: Ես վստահ եմ՝ այդ պահը կգա, նույնիսկ եթե ներկայիս դինամիկային, եթե մենք գնահատական տանք, տեսնենք՝ ինչ հանդիպումներ են եղել, ինչ մակարդակով և ինչ հաճախականությամբ: Այդ առումով ԱՄՆ հետ բարձր մակարդակով քաղաքական երկխոսության որևէ դեֆիցիտ չենք ունեցել: Շարունակական ծրագրերը մեր առջև են, թե ինչպես ենք աշխատելու: Բազմաթիվ օրակարգային հարցեր ունենք, խնդրահարույց հարցեր, հարցեր, որ վերաբերում են հաջորդ քայլերին: Սա շատ նորմալ է այն առումով, որ երկու գործընկերների միջև հանդիպումներ են՝ թե՛ միջազգային, թե՛ երկկողմ օրակարգի շրջանակներում»,- ասաց նա:

Մնացականյանը նշեց, որ այդ բազմաթիվ օրակարգային հարցերը մշտապես քննարկման առարկա են, մշտապես աշխատում են այդ բոլոր հարցերի շուրջ, և որևէ պակաս չունենք: Երկու երկրների դեսպանություններն աշխատում եմ շատ ակտիվ: Նախարարն ընդգծեց, որ քաղաքական շփումների առումով թե՛ վարչապետի, թե՛ ԱԳ նախարարի, թե՛ բազմաթիվ այլ մակարդակներով, եթե գնահատեն մակարդակը, տեսնեն՝ ում հետ են եղել հանդիպումները, վստահ է՝ կհամաձայնեն, որ երբևէ խնդիր չի եղել առկա հարցերն ամենաբարձր մակարդակով քննարկելու առումով, և սա շարունակական է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP