Համընդհանուր ներառական ծրագրում ընդգրկված երեխաների ֆինանսավորման կարգը փոխվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Համընդհանուր ներառական ծրագրում ընդգրկված երեխաների ֆինանսավորման կարգը փոխվել է

19:20 14.08.2019

Շիրակի մարզն այս ուսումնական տարվանից կանցնի համընդհանուր ներառական կրթության, և առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող բոլոր երեխաներն իրենց կրթությունը կշարունակեն ոչ թե հատուկ, այլ հանրակրթական դպրոցներում: Սեպտեմբերի մեկից ներառական ծրագիրը կտարածվի մարզի բոլոր 169 դպրոցներում:

Մինչ այս ներառական կրթություն իրականացնելու իրավունք ունեին քաղաքային ու գյուղական 29 դպրոցներ: Համընդհանուր ներառականությանն անցնելու համար որոշ դպրոցներում շենքային ու գույքային հնարավորություններն են ուսումնասիրվել, այժմ էլ ուսուցիչներն ու տնօրենները վերապատրաստումների են մասնակցում:

Միջնակարգ, հիմնական ու ավագ դպրոցների 350 մանկավարժներն տարբեր լսարաններում վերապատրաստում են անցնում, յուրացնում այն նոր մեթոդները, որոնք անհրաժեշտ են խնամքի առանձնահատուկ կարիք ունեցող աշակերտների հետ աշխատելու  ժամանակ:
Փորձագետները բացատրում են, թե ինչպես է  կատարվելու երեխաների  կարիքների գնահատումը, որից կախված է երեխայի հետագա ուսուցման կազմակերպումը:
«Որոշվում է երեխայի ունեցած սահմանափակման աստիճանը` թեթև, միջին ծանրության, խորը։ Դիտարկումներ են իրականացնում, մշակում են երեխաների ունեցած կրթության առանձնահատուկ կարիքների ձևերը, ինչպես նաև մեթոդները և առաջարկում են նաև միջամտությունների պլան»,- պարզաբանում է «Հույսի կամուրջ» ՀԿ ծրագրերի համակարգող Հռիփսիմե Նազարեթյանը:

Դպրոցներում շենքային պայմանների և գույքային հագեցվածության փոփոխություններ նախապես չեն կատարվելու, դրանք կլինեն ուսման գործընթացին զուգահեռ ու դպրոց հաճախող հատուկ խնամքի կարիք ունեցող երեխայի պահանջներին համապատասխան: Գյուղական, թե քաղաքային, տարբերություն չկա` դպրոցներում շենքային ու գույքային խնդիրները  գրեթե նույնն են:

«Դպրոցները չունեն այն բոլոր հնարավորությունները, որով սեպտեմբերի 1-ից պետք է մենք ընդունենք ներառական կրթության պահանջ  ունեցող երեխաների, օրինակ` եթե իմ ուսուցումը ես կազմակերպում եմ մասնաշենքի երրորդ հարկում, ես վերելակ չունեմ, բնականաբար հենաշարժողական խնդիրներ ունեցող աշակերտներին ես վերև բարձրացնել չեմ կարող»,- խնդիրների մասին է խոսել ՀՊՃՀ Գյումրիի մասնաճյուղի ավագ դպրոցի ուսուցչուհի Շուշան Վարդանյանը:

Նախկին հատուկ դպրոցների մանկավարժները, որոնք վերակազմակերպված մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետներ են այժմ համարվում, անհրաժեշտության դեպքում նեղ մասնագիտական խորհրդատվություն ու  օգնություն են ցուցաբերելու այն դպրոցներին, որտեղ չկան հոգեբաններ, լոգոպեդներ ու հատուկ մանկավարժներ: Մանկավարժներն այլ մտավախություն էլ ունեն, որ մեկ դասաժամի ընթացքում բավարար ուշադրություն չեն հասցնի դարձնել առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին: Դպրոցներում կներդրվի ուսուցչի օգնականի ինստիտուտը:
«Ուսուցչի օգնական կարող է դառնալ այն անձը, որն ունի մանկավարժի որակավորում, իսկ եթե համալսարանում է սովորել, ապա երեք տարվա մանկավարժական փորձ։ Նախատեսվում է յուրաքանչյուր 150 աշակերտի համար  դպրոցներում ունենալ մեկ ուսուցչի օգնական»,- ասել է դասընթացավար Արեգա Օհանյանը։
Փորձառու մանկավարժներն ու օգնականները ամբողջ դասապրոցեսը կազմակերպելու են ընդհանուր դասարաններում. հատուկ կահավորված ու հարմարեցված սենյակների առկայությունը պարտադիր չէ։ Դպրոցներ կան, որ արդեն հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների ծնողներից փաստաթղթեր են ընդունել: Անցումը համընդհանուր ներառականության փոխել է նաև դպրոցների ֆինանսավորման  կարգը:
Մինչ այս ներառական ծրագրում հայտնվում էին նաև աշակերտներ, որոնք այնքան էլ առողջական լուրջ խնդիրներ չունեին և  յուրաքանչյուր նման երեխայի համար դպրոցը ստանում էր մոտ 500 հազար դրամ, այսուհետ ֆինանսավորումը կլինի տարբերակված` ըստ երեխայի հիվանդության աստիճանի:
«Գնահատման  համակարգը  փոխվել է, գնահատման արդյունքում որոշվում է  սահմանափակման խորությունը ՝ թեթև, միջին, ծանր  և խորը աստիճաններ։ Թեթև խնդիրներ ունեցող երեխաների դեպքում երեխան բարձրացված ֆինանսավորման չափաքանակ դպրոցին չի բերում, սակայն օգտվում է այն բոլոր ծառայություններից, որոնց կարիքը ունի։ Միջին, ծանր, խորը աստիճանների խնդիր ունեցող երեխաները բերում են լրացուցիչ ֆինանսավորում, բայց բերված գումարը տարբերակված է և որոշակի գործակցով  է հաշվարկը կատարվում»,- ֆինանսավորման նոր կարգը այսպես է ներկայացրել Հռիփսիմե Նազարեթյանը։
Իսկ հիվանդության աստիճանի գնահատումը, ըստ գործակիցների, որոշելու են աջակցման կենտրոնների հատուկ մասնագետները: Հանրակրթական դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաները հատուկ դպրոցներում ունեցած լրացուցիչ  աջակցություններից չեն օգտվելու, կվերադառնան ընտանիք, իսկ առավել ծանր առողջական խնդիրներ ունեցողների համար անհրաժեշտության դեպքում ուսուցումը կկազմակերպվի տանը` հատուկ ուսումնական պլանով:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

19:08 01.08.2025

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Օգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...

BACK_TO_TOP