16:17 14.08.2019
Այսօր` օգոստոսի 14-ին, Գյումրիի շուկայի տարածքի մսի վաճառակետերում հերթական ստուգայցն է իրականացրել Սննդի անվտանգության տեսչական մարմինը: Այս անգամ Վայոց ձորի տեսչական մարմնի մասնագետներն էին գործուղվել Շիրակի մարզ: Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առաջ Սննդի անվտանգության տեսչական մարմինը մի շարք խախտումներ էր հայտնաբերել Գյումրիի շուկայի մսի վաճառակետերում: Խախտումները վերաբերում էին առանց փորձաքննության և ոչ սառնարանային պայմաններում պահվող մսի վաճառքին: Մսավաճառներին ժամանակ էր տրվել թերությունները վերացնելու համար: Ստուգումները մի քանի անգամ կրկնվեցին, իսկ այսօր ուշադրության կենտրոնում վերջին վաճառակետերն էին, որոնց գործունեությունը դեռևս կասեցված էր:
Շիրակի մարզ գործուղված Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Վայոց ձորի կառույցի ղեկավարն առաջինը մոտեցել է մսի այն վաճառակետին, որի աշխատանքը կասեցված էր: Այն Լաչինի միջանցքում ամենամեծ տաղավարներից մեկն է: Մեկ ամիս առաջ կատարված ստուգումներով պարզվել էր, որ նրանք չունեին սառնարաններ: Գործունեությունը կասեցվել էր այնքան ժամանակ, մինչև որ թերությունը վերացրել են:
Բոլորն արդեն սառնարաններ ունեն, բայց թերությունները դրանով չեն սահմանափակվում: Այսօրվա շրջայցի արդյունքում այլ բնույթի խախտումներ են հայտնաբերվել, անասնաբուժասանիտարական փորձաքննության թերթիկները ճիշտ լրացված չէին: Նշված չէր, թե վաճառվող մսի որ մասն է թարմ, իսկ որը՝ նախորդ օրվանից մնացած: Շուկայում վիճակը վերահսկելի է, բայց հայտնի չէ, թե անասուններն ինչ պայմաններում են մորթի ենթարկվել: Միսը սպառողին առավել անվտանգ հասցնելու առաջնային պայմանը սպանդանոցներն են, որոնք Շիրակի մարզում բացակայում են:
Մսավաճառները մինչ այս դժգոհում էին տեսչական մարմնի պահանջներից, հիմա գոհ են իրենց իսկ կատարած աշխատանքի արդյունքներից: Սառնարանները տեղադրել են, միսը սանիտարական պայմաններում են պահում, իսկ արդյունքում գնորդների թիվն ավելացել է: Սննդամթերքի անվտանգության ստուգումները չեն սահմանափակվում մարզում միայն մսի վաճառակետերով, մի քանի օրից Վայոց ձորի նույն մասնագետները ստուգայցեր են կատարելու Շիրակի մարզի մանկապարտեզներում: Ստուգելու են, թե ինչ որակի ու ինչ պայմաններում պահվող սնունդ են օգտագործում մանկապարտեզներում:
20:45 01.08.2025
Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվելՕգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...
20:29 01.08.2025
Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարելՀայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...