15:05 15.08.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում «Որսորդությամբ զբաղվելու կարգի փոփոխությունն անհիմն է ու ենթակա վերանայման» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել.
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Ի պաշտպանություն որսով զբաղվող քաղաքացիների իրավունքների, երկու օր առաջ՝ օգոստոսի 13-ին, դիմել եմ ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Էրիկ Գրիգորյանին։
Իմ կողմից բազմակողմանիորեն հիմնավորվել է որսի թույլտվության տրամադրման փոփոխությունների անընդունելիությունը և վտանգավորությունը։
Մասնավորապես՝
Մի կողմից 7,5 անգամ լիցենզիայի արժեքն է ավելացել, 3,5 անգամ էլ որսով զբաղվելու օրերի քանակն է պակասել։
Մյուս կողմից, որոշումը հղի է բազմաթիվ վտանգներով, քանի որ շաբաթական 7 օր որս անելու փոխարեն միայն հանգստյան օրերին որս թույլատրելով` համապատասխան վայրերում որսորդների և մեքենաների կուտակումը բազմապատկվելու է։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեկան մի քանի տասնյակ հազար արտոնագիր է տրվում որսի համար, ակնհայտ է դառնում, որ անվտանգության ապահովումը մեծ խնդիր է դառնալու հանգստյան օրերին։
Եղանակային պայմաններն էլ ամբողջ շաբաթ կարող են բարենպաստ լինել, իսկ հանգստյան օրերին՝ ոչ։
Որոշումը խտրական է այն անձանց համար, ովքեր աշխատում են միայն կամ նաև հանգստյան օրերին:
Ի վերջո, որսի սեզոնին չվող թռչուններին չորսալու դեպքում նրանք չվում են այլ երկրներ, որտեղ նրանց որսում են սահմանված կարգով, մինչդեռ նրանց կարելի է որսալ Հայաստանում և ունենալ համապատասխան եկամուտներ։
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկել եմ որսի արտոնագրի տրամադրման գործող կարգը թողնել անփոփոխ:
Սպասենք նախարարի որոշմանը ․․․»,- գրել է նա:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...