Իտալիայի Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու փորձի համար. գործը դատարանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+20.09 oC

Իտալիայի Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու փորձի համար. գործը դատարանում է

19:06 16.08.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Իտալիայի Հանրապետության քաղաքացու կողմից ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պաշտոնյային կաշառք տալու փորձի դեպքի առթիվ ՀՔԾ վարույթում քննված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իտալիայի Հանրապետության՝ 57-ամյա քաղաքացին հայաստանյան ՍՊ ընկերության փոխտնօրենի օժանդակությամբ փորձել է միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պաշտոնյային։

Այսպես՝ 57-ամյա իտալացին, հանդիսանալով իտալական ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրենը, տեղեկանալով, որ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում իր ղեկավարած ընկերության վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է քննվում, իր տնօրինած մեկ այլ ՍՊ ընկերության փոխտնօրեն, ՀՀ քաղաքացուն խնդրել է գտնել միջնորդի, որպեսզի քրեական գործով վարույթը կարճելու համար կարողանա կաշառել հիշյալ քրեական գործով այդպիսի իրավասություն ունեցող պաշտոնատար անձին։

Վերջինս, լավ հարաբերությունների մեջ գտնվելով հարկային տեսուչի հետ, 2018 թվականի օգոստոսի 5-ին պայմանավորվել և օրեր անց Երևան քաղաքի սրճարաններից մեկում հանդիպել է նրան, որի ընթացքում իտալացի գործարարի անունից հարկային տեսուչին խնդրել է օգնել քննվող քրեական գործով վարույթը կարճելու հարցում՝ հայտնելով, որ իտալացի իր ղեկավարը պատրաստ է նաև կաշառք տալ։

Իր հերթին հարկային տեսուչը, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, գիտակցելով խոստումը կատարելու անհնարինությունն ու նպատակ չունենալով որևէ գործողություն կատարել իտալացի գործարարի օգտին, փոխտնօրենին հայտնել է, որ մտերիմ է ՊԵԿ քննչական վարչության պաշտոնյայի հետ ու կարող է նպաստել կաշառքի շուրջ համաձայնության գալուն։

ՊԵԿ քննչական վարչության պաշտոնյային կաշառելու համար տեսուչը փոխտնօրենի միջոցով իտալացի գործարարից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 5.000.000 ՀՀ դրամ՝ հայտնելով, թե այդ գումարի դիմաց ՊԵԿ պաշտոնյան, իբր, հետամուտ կլինի քրեական գործով վարույթի կարճմանը։

Ընդունելով կաշառքի առարկայի շուրջ առաջարկը՝ փոխտնօրենը 2018 թվականի օգոստոս ամսվա ընթացքում իտալացի գործարարից ստացել և հարկային տեսուչին է փոխանցել առանձնապես խոշոր չափերով՝ 5.000.000 ՀՀ դրամ կաշառք-գումարը, որը վերջինս խարդախությամբ հափշտակել է, ինչի արդյունքում գործարարն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, այն է՝ միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ ՊԵԿ պաշտոնատար անձին։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իտալիայի Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

20:54 30.06.2025

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։ Հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400-ը միայն Երևանում։ 2025 թվականի հունվարի 1-ից urban.e-gov.am հարթակը գործարկվել է […] ...

BACK_TO_TOP