23:54 16.08.2019
Վերսկսվել է աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը։ Նախորդ երկու տարիների ընթացքում Հայաստանում թվայնացվել է մոտ 270 հազար գրքույկ, տվյալները պահվում են էլեկտրոնային շտեմարանում, որը նախատեսված է կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին փաստաթղթային քաշքշուկներից զերծ պահելու համար:
Աշխատանքային գրքույկների թվայնացման պարտավորություն կրում են հիմնականում գործատուները: Սոցիալական ապահովության տարածքային կենտրոններին գործընթացի վերջնաժամկետ է տրվել մինչև դեկտեմբերի 31-ը:
Սոցիալական ապահովության տարածքային բաժիններ աշխատանքային գրքույկները թվայնացման ներկայացրին նախ 100 և ավելի աշխատակից ունեցող գործատուները, ապա՝ մինչև 50 աշխատող ունեցող պետական ու մասնավոր կառույցներն ու անհատ ձեռներեցները։ Աշխատանքային ստաժների մասին տեղեկատվությունը մեկ ընդհանուր համակարգում է կենտրոնացվում սկսած 2017 թվականից:
Գործատուներից բացի, իրենց մոտ պահվող աշխատանքային գրքույկները կարող են թվայնացման ներկայացնել աշխատած, ներկայում գործազուրկ քաղաքացիները: Երկրից բացակա կամ սոցիալական ապահովության բաժիններ ներկայանալու խնդիրներ ունեցող անձանց համար ևս կա տարբերակ տվյալների շտեմարանում գրանցվելու համար, խնդիրը կարգավորվում է լիազորագրով, որը գրվում է ձեռագիր տարբերակով և նոտարական վավերացման կարիք չկա:
Աշխատանքային գրքույկների թվայնացումը, սակայն, սոցիալական ապահովության տարածքային բաժիններում չի կատարվում, ամբողջական ինֆորմացիան համակարգիչ մուտքագրելու իրավասություն ունի մեկ լիցենզավորված ընկերություն: Սոցիալական ապահովության տարածքային բաժինները միայն գրքույկները հավաքագրելու գործառույթ են կատարում։
Երկու տարում Գյումրիից թվայնացվել է մոտ 11 հազար գրքույկ: Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներից շատերը ստաժների հաշվարկի ընթացքում հաճախ փաստաթղթային խնդիրներ են ունենում: Անձնական տվյալների անհամապատասխանություններ կան ու այլ վրիպակներ: Պարզվում է՝ դրանք չեն խոչընդոտում գրքույկների թվայնացմանը:
88-ից հետո շատ ձեռնարկություններում աշխատանքային գրքույկները չեն պահպանվել։ Նման դեպքերում քաղաքացիները ստաժի ամբողջական հաշվարկի համար դիմում են մարզային արխիվ:Բայց այնտեղից ձեռք բերված փաստաթղթերը չեն թվայնացվում, դրանք, որպես գրքույկներին փոխարինող օրինական փաստաթուղթ, մնում են քաղաքացիների մոտ:
Իրենց գրքույկները կարող են թվայնացնել նաև Հայաստանում աշխատող օտարերկրացիները: Երկու տարի շարունակվող թվայնացումը պետք է ավարտվի այս տարեվերջին:
Մինչ շտեմարանի վերջնական ձևավորումը, թոշակի անցնելու ժամանակ տարածքային կենտրոններում կշարունակեն պահանջել աշխատանքային գրքույկները, իսկ այն թոշակառուները, որոնք դեռ աշխատում են, ստաժի վերահաշվարկի համար պետք է տեղեկանք ներկայացնեն։
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...