HALO Trust-ը՝ Ղարաբաղում ականազերծման ծրագրի կարևորության վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+20.09 oC

HALO Trust-ը՝ Ղարաբաղում ականազերծման ծրագրի կարևորության վերաբերյալ

10:55 17.08.2019

Լեռնային Ղարաբաղում ականազերծման իրականացման վերաբերյալ «Ամերիկայի Ձայն»-ի գրավոր հարցմանը պատասխանել են The HALO Trust կազմակերպության ներկայացուցիչները:

Արդյոք առկա՞ է ԼՂ-ում ականազերծման ծրագրին ԱՄՆ-ի աջակցության դադարեցման իրական վտանգ:

Լեռնային Ղարաբաղում իրականացվող ականազերծման ծրագիրը, որն իրականացվում է The HALO Trust-ի կողմից, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ծրագրի շրջանակներում նպաստել է Ղարաբաղի ամբողջ բնակչության 80 տոկոսից ավելիին՝ կտրուկ նվազեցնելով ականների և պայթուցիկների պատճառով տուժած քաղաքացիական անձանց թիվը: Հազարավոր ակր հող հնարավոր է եղել վերադարձնել անվտանգ և արդյունավետ օգտագործման: Այդուհանդերձ, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը վերջերս ազդարարեց մարդկային կյանքեր փրկող այս ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու հավանականության մասին։

Թեև Միացյալ Նահանգները ներկա պահին միակ պետությունն է, որը ֆինանսավորում է Ղարաբաղում ականազերծման աշխատանքները, HALO Trust-ը միջոցներ է ստանում նաև մասնավոր բարեգարծական հիմնադրամների և անձանց կողմից: Միացյալ Նահանգների օգնությունը սակայն միշտ եղել է Ղարաբաղում իրականացվող HALO-ի ծրագրերի հիմնասյունը, դրա դադարեցումը կստիպի HALO-ին զգալիորեն նվազեցնել աշխատանքները Ղարաբաղում, որը նաև առանց աշխատանքի կթողնի այդտեղ բնակվող հարյուրավոր տղամարդկանց ու կանանց: Նման քայլը նաև անորոշ ժամանակով կհետաձգի ականներից զերծ Ղարաբաղի հեռանկարը: 2019-ի երկրորդ կեսին սպասվող ֆինանսավորման հնարավոր դադարեցումը HALO-ին բավարար ժամանակ և ռեսուրսներ չի տրամադրում, որպեսզի ականազերծման աշխատանքների իրականացումն ի վերջո հանձնվի տեղական կազմակերպություններին:

Անկախ վարչակազմի վերջնական որոշումից, HALO-ն չի նախատեսում հեռանալ Ղարաբաղից և մնում է նվիրված քաղաքացիական անձանց և նրանց ունեցվածքի պաշտպանությանը: Հույս ունենք, որ ծրագրի պահպանմանն ուղղված Կոնգրեսի երկու կուսակցությունների անդամների, վարչակազմը կվերանայի իր որոշումը: Այս ծրագրի շարունակական աջակցությունը ընդամենը համեստ ներդրում է, որը Ամերիկայի բարի կամքի վառ դրսևորում է և, որը իրական մարդասիրական օգնություն է աշխարհի մեկուսացված այս շրջանի համար:​

Որքա՞ն գումար է անհրաժեշտ HALO Trust-ին Ղարաբաղում ականազերծման աշխատանքները լիարժեք ավարտելու համար և որքա՞ն ժամանակ կպահանջվի դրա իրականացումը:

Աշխատանքներն ավարտված չեն, ինչը ենթադրում է, որ Ղարաբաղի խաղաղ բնակչությանը սպառնացող այս գործոնը դեռ չեզոքացված չէ։ Հատկապես հաշվի առնելով, որ այս շրջանների բնակչության համար հողի հետ գործն ունի կենսական նշանակություն։ Մնացած ականների քանակը լիարժեք հաշվարկելու համար HALO Trust-ը ներկայումս Ղարաբաղում համապարփակ ուսումնասիրություն է իրականացնում: Մինչ այդ գործընթացի ավարտը, կանխատեսումներն իրատեսական չեն: Շարունակական ամերիկյան աջակցությունն անհրաժեշտ է նաև այդ ուսումնասիրությունը ժամանակին իրականացնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

20:54 30.06.2025

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։ Հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400-ը միայն Երևանում։ 2025 թվականի հունվարի 1-ից urban.e-gov.am հարթակը գործարկվել է […] ...

BACK_TO_TOP