Հայաստանի՝ ծնունդով իրանցի քաղաքացիներին բանկերը վարկ չեն տալիս. գործարարը դիմեց Փաշինյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+18.09 oC

Հայաստանի՝ ծնունդով իրանցի քաղաքացիներին բանկերը վարկ չեն տալիս. գործարարը դիմեց Փաշինյանին

13:50 17.08.2019

«Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի մասնակից գործարարներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց բանկային ոլորտում իրենց աշխատանքը խոչընդոտող մի խնդիր: Ծնունդով իրանցի գործարարը հետաքրքրվեց.

«Բանկային պրոբլեմներ կան ծնունդով իրանցի հայերի համար: Ինչպե՞ս կարող եմ օգտվել պետական աջակցությունից, խիստ հետաքրքրված եմ գյուղատնտեսության ոլորտում աշխատանք սկսելու, զարգացնելու առումով, բայց պետական աջակցություն տվող բանկերի տեսակետից մենք ոչ ցանկալի հաճախորդ ենք: Ես ուզում եմ գործել ու ապրել Հայաստանում և աշխատել այս ոլորտում»:

ՀՀ վարչապետը նշեց, որ գործարարի ասածում կարևոր նրբերանգ կա, պետք է ճիշտ հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Նա ընդգծեց՝ կառավարությունն այս հարցում որևէ միջամտություն, առնվազն՝ բացասական, չի ունենում, բանկերը մասնավոր ընկերություններ են, նրանք ունեն նաև օտարերկրյա բաժնետերեր, ու մանավանդ վարկ տալու-չտալու գործում կառավարություն չի կարող միջամտել, ասել՝ այսինչ մարդուն վարկ տվեք, այսինչ մարդուն՝ մի տվեք:

«Ամիսներ առաջ երբ խնդիրներ կային, նաև Իրանի քաղաքացի հանդիսացող մեր քաղաքացիների հետ, կառավարությունը հաղորդակցություն սկսեց բանկային համակարգի հետ, որ կարողանանք մեր քաղաքացիների շահերը մաքսիմալ պաշտպանել, որ խտրականության չենթարկվեն»,- ասաց նա:

Վարչապետը խոստացավ՝ իր օգնականը կապ կհաստատի գործարարի հետ, կոնկրետ դեպքը կքննարկեն, ապա նշեց՝ եթե բանկերից մեկը վարկ չի տալիս, հնարավոր է՝ այլ բանկից փորձի վարկ ստանալ, որևէ բանկից, որ այլ քաղաքականություն ունի:

«Ընդհանուր առմամբ, Իրանի շուրջ միջազգային կոնյունկտուրայի հետ կապվածից բացի, կա նաև այլ նյուանս, ՀՀ ոչ քիչ քաղաքացիների վարկը բանկերը մերժում են: Այստեղ պետք է հասկանալ մերժման պատճառները, ու բնականաբար, մենք որևէ բանկի չենք կարող պարտադրել որևէ մեկին վարկավորում տալ, բայց խտրականությունից պաշտպանել կարող ենք, եթե կա նման դեպք, դրանից բխող նաև որոշակի գործողություններ պիտի լինեն»,- ասաց Փաշինյանը:

Համաժողովի մասնակից մեկ այլ գործարար վարչապետին տեղեկացրեց՝ Չինաստանի հետ պայմանագիր են կնքել, նրանք փողը փոխանցում են, մինչդեռ դեսպանատնից հայտնել են, որ բանկը թույլ չի տալիս Հայաստան փող փոխանցել, քանի որ Իրանի հարևանն ենք:

«Չինաստանի դեպքում գործ ունենք նույն խնդրի հետ, ինչ Հայաստանում: Չինաստանի կառավարության քաղաքականությունը Իրանի հարցում այլ է, Չինաստանը, ի հեճուկս պատժամիջոցների, Իրանից նավթ է գնում, բայց կա բանկ, որ հաշվում է՝ այդ քաղաքականությունն իր համար ռիսկային է, իր քաղաքականության շրջանակներում որոշ որոշումներ է կայացնում: Իրավիճակը ավելի պարզ դարձավ Ձեր այդ արձագանքով»,- նշեց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP