17:20 24.11.2017
Այսօր Բրյուսելում մեկնարկել է Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որի ընթացքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև նոր համաձայնագրի կնքում: «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» անվանումն ստացած փաստաթուղթը նախաստորագրվել էր դեռ այս տարվա մարտի 17-ին և մինչ փաստաթղթի ստորագրումն անորոշությունը պահպանվում է:
Չի բացառվում, որ պաշտոնական Երևանը կարող է հրաժարվել այս փաստաթղթի ստորագրումից ևս, ինչպես դա արվեց Ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամանակ: 2013-ին Ասոցացման պայմանագրի ստորագրումից Երևանը հրաժարվեց Մաքսային միությանն անդամակցելուց անմիջապես հետո:
«Եվրոպական Միությունն ու Հայաստանը արձանագրեցին, որ ավարտել են Ասոցացման համաձայնագրի, այդ թվում՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները, սակայն չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ»,- ասված է ՀՀ համագործակցությունը ԵՄ-ի հետ ԱԳՆ-ի պաշտոնական հրապարակման մեջ:
Կարծիք կա, որ նոր համաձայնագրի քաղաքական հատվածը նույն է, ինչ Ասոցացման հաձայնագրում, էականորեն տարբերվում է տնտեսական մասը: Այս նոր փաստաթուղթը փոխարինելու է գալիս Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին, որը ուժի մեջ է մտել 1999 թվակաին հուլիսին՝ 10 տարի ժամկետով, սակայն ժամկետի լրանալուց հետո երկարաձգվել է:
Ի՞նչ սպասել Եվրամիության հետ նոր համաձայնագրից
Բրյուսելում այսօր նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե շարքային հայաստանցին ի՞նչ է ստանալու այս համաձայնագրից, ասել է.
«Վաղը չէ մյուս օրը, երևի թե, ոչինչ, անմիջապես իր վրա չի զգա, բայց ժամանակի ընթացքում կզգա, որովհետև մենք բարեփոխումները ի վիճակի ենք արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ։ Ինքներս հեծանիվ հնարելու ունակությունը չունենք և ոչ էլ ցանկությունը, կան բացարձակ ճշմարտություններ և այդ ճշմարտություններով մենք պետք է ղեկավարվենք»:
Ըստ որոշ փորձագետների՝ նոր համաձայնագիրը կարող է տալ շատ ավելի մեծ ու թիրախավորված աջակցություն, տնտեսական ազատություն, կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարի նոր՝ ավելի արդյունավետ մեխանիզմներ, ավելի լայն ժողովրդավարություն: Մի խոսքով, Հայաստանը կարող է ավելի մոտենալ եվրոպական մոդելին, դառնալ Եվրոպայի կողմից ավելի վերահսկվող: Պարտավորությունների մեջ հնարավոր են որոշ օրենքների ընդունումներ, որոնք, մեղմ ասած, օտար են հայկական մտածելակերպին և ոչ միշտ են բխում ազգային շահերից:
Ավելի գերակշռող է այն տեսակետը, որ Հայաստանը կխորացնի հարաբերությունները Եվրոպայի հետ այնքանով, որքանով չի վնասի ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամությանը: Ավելի լավատեսականը այն կարծիքն է, որ Հայաստանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ առաջին երկիրը, որ սերտացնում է հարաբերությունները ԵՄ-ի հետ և ապացուցում, որ արդյունավետ համակեցությունը անհնարին չէ:
Կխանգարի՞ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը
ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ-ում ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորվածություններին: Հակառակը, պաշտոնական Երևանը ընդգծում է, որ հավակնում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի ու Եվրամիության, նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև:
Նախագահ Սերժ Սարգսյանն էլ վերջերս տված իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը չի անդրադառնում տնտեսությանը և Եվրասիական տնտեսական միության հետ հակասող կետ չի պարունակում:
«Այսինքն՝ այնտեղ հակասություններ չեն կարող լինել: Մեր երկրում կգործեն այն օրենքները, այն համաձայնագրերը, պայմանագրերը, որոնք մենք ստորագրում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, քանի որ առանձնապես տարբերություն չկա: Ռուսաստանն ԱՀԿ անդամ է, մենք՝ նույնպես, Ղազախստանը, Ղրղզստանը՝ նույնպես: Ի վերջո, ես կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն կգա նրան, որ կգործի Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններով, այն կանոններով, որոնցով այժմ աշխատում են եվրոպացիները: Այնտեղ, իհարկե, կան նաև այլ պահեր՝ տեխնիկական կանոններ, շատ այլ բաներ, բայց ԵԱՏՄ-ին հակասող ոչինչ չկա»,- Businenss FM-ին ասել է Սերժ Սարգսյանը:
Նոր համաձայնագրի կարևոր 3 կետերը
ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ոչ պաշտոնական թարգմանության տեքստը հոկտեմբերի 13-ին է հրապարակվել: Այն բաղկացած է 357 էջից: Համաձայնագրում անդրադարձ կա մի շարք ոլորտների, մասնավորրապես՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, կրթական, մշակութային:
SHANTNEWS-ն առանձնացրել է համաձայնագրի առավել կարևոր 3 կետերը:
1. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին
Փաստաթղթի հայերեն ոչ պաշտոնական տեսքտում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը:
2. Տնտեսական բարեփոխումներ
Տնտեսական գործակցության հատվածում նշված է, որ Հայաստանը լրացուցիչ քայլեր պետք է ձեռնարկի աստիճանաբար ԵՄ տնտեսական քաղաքականությանը մոտենալու համար:
Իսկ Եվրոպական Միությունը պարտավորվում է աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ ապահովելու կայուն մակրոտնտեսական քաղաքականություններ, ներառյալ Կենտրոնական բանկի անկախությունը և գների կայունությունը, կայուն պետական ֆինանսները և արտարժույթի փոխանակման դրույքաչափի կայուն համակարգն ու վճարային հաշվեկշիռը։
3. Էներգետիկ գործակցություն, հրաժեշտ ԱԷԿ-ին
Էներգետիկ գործակցության մեջ հատկանշական է Մեծամորի ատոմակայանի փակման վերաբերյալ Հայաստանի ստանձնած պարտավորությունը: Ըստ դրա՝ Հայաստանը վաղաժամկետ գործողությունների պլան կամ ճանապարհային քարտեզ է ընդունելու:
«Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը և այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը, հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով»,- նշված է փաստաթղթի մեջ:
Պատրաստեց՝ Արտակ Խուլյանը
Համահեղինակ՝ Արտակ Հովհաննիսյան
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...