15:58 19.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ: Այս մասին տեղեկացնում են կառավարության աշխատակազմից:
Կառավարության ղեկավարը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը և դրա վերլուծությանը: Վարչապետը նշել է, որ այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ, և խորհրդակցության սղագրությունը կհրապարակվի օրվա ընթացքում:
18:49 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական […] ...
18:36 30.04.2025
Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումներըԿառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:27 30.04.2025
Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի ՀայաստանումԱպրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...
18:17 30.04.2025
Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...
18:08 30.04.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրաՍիրիայի ընդհանուր անվտանգության ուժերը իսրայելական ավիահարվածների են ենթարկվել Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Սահնայա բնակավայրում, հայտնում է Syria TV -ն՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։ «Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սահնայայի մատույցներում ընդհանուր անվտանգության ուժերի հավաքակայանին», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, մի քանիսը վիրավորվել […] ...