18:12 19.08.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Արագածոտնի մարզային վարչության և Թալինի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել:
Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Արագածոտնի մարզի Թաթուլ համայնքի ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, 2014 թվականի դեկտեմբերին «Թաթուլ համայնքի արոտօգտագործողների միավորում» կոոպերատիվին համայնքի բյուջեից փոխատվությամբ տրամադրել է 3 միլիոն 550 հազար դրամ` 2018-2020թթ. ընթացքում համայնքի բյուջե վերադարձնելու պայմանով, բայց մինչ օրս որևէ գումար չի վերադարձվել: Բացի դրանից՝ 2015թ. հունվարի 22-ին թիվ 5 որոշմամբ նույն կոոպերատիվին 2015-2017 թթ. ընթացքում փոխատվությամբ հատկացվել է մոտ 11 միլիոն 200 հազար դրամ` 6 տարվա ընթացքում մարելու պայմանով, սակայն նույն օրը կազմվել է մեկ այլ փաստացի կեղծ թիվ 5 որոշում` հիշյալ կոոպերատիվին նույն ժամանակահատվածում փոխատվությամբ մոտ 9-ը միլիոն դրամ հատկացնելու մասին:
Նշվածներից զատ, տվյալներ են ձեռք բերվել, որ 2016թ. սկսած՝ համայնքապետարանի կողմից համայնքի կարիքների համար «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից ձեռք բերված խմելու ջրի համար բնակիչներից հավաքագրված գումարների մի մասը համայնքի ղեկավարը յուրացրել է` պետությանը պատճառելով զգալի չափերի նյութական վնաս:
Պաշտոնեական դիրքն օգտագործելով գումարներ յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթղթեր կազմելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
21:45 07.05.2025
Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. ՈւշակովԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայկտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանելու։ Նրանք բացատրեցին, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին», – ասել է դիվանագետը: Մայիսի 10-ը Հեյդար Ալիևի ծննդյան օրն է, որը մահացել է […] ...
21:29 07.05.2025
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը ներկայացրել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և […] ...
21:18 07.05.2025
Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նախագծով սոցիալական երաշխիքներ է սահմանվում էկոպարեկային ծառայողին՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում, իսկ զոհվելու դեպքում՝ միանվագ դրամական օգնություն՝ ծառայողի մերձավոր հարազատին: Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով […] ...
21:04 07.05.2025
Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. ՄիրզոյանՀայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քննադատությանը, որ իշխանություններն օգտագործում են ԼՂ–ի լուծարման փաստաթուղթը՝ քողարկելու համար 2022–ին Պրահայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը: «Ես ստիպված […] ...
20:48 07.05.2025
Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին և հայտնվել բենզալցակայանի տարածքումՄայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Վիկտոր Հ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Նոր Հաճն-Երևան ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հարևանությամբ գործող բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին, կոտրել դրանք ու հայտնվել բենզալցակայանի տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...