19:29 19.08.2019
Հայկական բնապահպանական ճակատը գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ խնդրելով գործի քննումը չփոխանցել այլ իրավապահ մարմինների, հայտնում է hetq.am-ը:
«Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում պատվիրված ուսումնասիրությունների վերջնական զեկույցը՝ հասանելի քննչական կոմիտեի պաշտոնական կայքի հետևյալ էջում, մանրամասն փաստարկներով մատնանշում է, որ հանք շահագործելու մտադրություն ունեցող «Լիդիան Արմենիա» (նախկին «Գեոթիմ») ընկերության 2016 թվականին ՀՀ կառավարությանը ներկայացրած հաշվետվությունների լիարժեքությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունն ապահովված չեն եղել։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը չի կատարել ներկայացված նյութերի ամբողջականությունը, հավաստիությունը և հիմնավորվածությունն ապահովելու իր պարտավորությունը։
Սրանք ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներ են, որոնց հիմքով պետք է քննություն ընթանա և օրենքի խստությամբ պատասխանատվության ենթարկվի ընկերությունը։ Քանի որ ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունները թաքցնում են հանրայնորեն հրապարակային այդ խախտումները, խնդրում ենք քննության առնել սույն հաղորդումը և քննության առարկա դարձնել վերը նշված փաստաթղթում առկա բոլոր փաստարկները։ Քանի որ ընդհանուր նյութը շատ ծավալուն է՝ որպես օրինակ ներկայացնում ենք դեռ երկու փաստ։
1․ Ըստ քննչական կոմիտեի տեխնիկական առաջադրանքի կետերից մեկի՝ լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների ուսումնասիրությունների նպատակներից մեկն է եղել հետևյալը․
«Հասկանալ և գնահատել Լիդիանի կողմից ներկայացված եզրույթի գիտական ճշգրտությունը, առ այն, որ Ամուլսարն առանձին/մեկուսացված երկրաբանական բլոկ է»:
Այս հարցի հետ կապված զեկույցի 39-րդ էջում գրված է հետևյալը․
«Ծրագրի տարածքը միայն մասամբ է ընդգրկված Ամուլսարի տեկտոնիկ բլոկի ներսում: Ամբողջ Տիգրանես-Արտավազդես-Արշակ բաց հանքի տարածքը և էրատո բացահանքի առնվազն մի մասը գտնվում են Ագարակաձոր բեկվածքի և ԱՏԲ հարավային հատվածում: Բացի դրանից՝ ԴԱԼ-ը գտնվում է Զիրակի բեկվածքի ուղեգծի երկու կողմում, ընդ որում՝ ԴԱԼ-ի որոշ մասերը ընկնում է բեկվածքից և ԱՏԲ-ից հյուսիս: Կեչուտի ջրամբարի առնվազն կեսը գտնվում է ԱՏԲ-ի ներսում՝ դրա հյուսիսային գագաթի մոտակայքում: Զիրակի բեկվածքից հյուսիս ընկած ԴԱԼ-ի մի մասից հնարավոր արտահոսքը ստորգետնյա ջրեր կարող է հանգեցնել այն բանին, որ աղտոտված ջրերը հասնեն Մադիկենց աղբյուրներին: Իսկ բաց հանքերի տակ գտնվող ստորգետնյա ջրերը կարող են հոսել Դարբ և Որոտան գետեր:
Դարբ և Արփա գետերի գտնվելու վայրն ունի կառուցվածքային կախվածություն, գետերը սովորաբար հանդիսանում են հիդրավլիկ սահմաններ (ուղղահայաց պրոյեկցիայի ուղղությամբ ստորգետնյա ջրերի հոսք առկա չէ): Բացի դրանից՝ բեկվածքները կարող են խոչընդոտ հանդիսանալ ստորգետնյա ջրերի հոսքի համար, և հիդրոջերմային փոփոխվածությունը ավելացնում է այն հավանականությունը, որ բեկվածքները խոչընդոտ են ստորգետնյա ջրերի հոսքի համար: Սակայն, քանի որ ԴԱԼ-ի և հանքի բաց հանքերի տարածքների մեծ մասը գտնվում են Ամուլսարի տեկտոնիկ Բլոկից դուրս, սխալ է ասել, որ հանքը չի կարող ազդել տարածքների վրա (այդ թվում՝ քաղցրահամ ջրերի, որոնք գտնվում են ԱՏԲ-ի մերձակայքում: Բացի դրանից՝ բեկվածքները կարող են լինել ստորգետնյա ջրերի հոսքի խողովակներ: Այդ հավանականությունը վկայում է, որ Ագարակաձորի բեկվածքը կարող է տանել աղտոտված ստորգետնյա ջուրը դեպի Դարբ և Արփա գետեր, իսկ Զիրակի բեկվածքը կարող է տանել աղտոտված ստորգետնյա ջուրը, այդ թվում՝ պոտենցիալ արտահոսքի ջուրը ԴԱԼ-ից (բարձրությունը մոտավորապես 2600մ) դեպի Կեչուտի ջրամբար (բարձրությունը մոտավորապես 1950մ) և/կամ Որոտան գետ (բարձրությունը մոտավորապես 2200մ, Զիրակի բեկվածքի նախագծված հատման վրա): ԴԱԼ-ից հյուսիս շարժվող մակերևութային և ստորգետնյա ջրերը հոսում են հյուսիսարևմտյան հետագծով դեպի Արփա գետ և Կեչուտի ջրամբար»:
Նշենք, որ Լիդիանը տարիներ շարունակ ներկայացրել է հակառակ փաստերը, որ Ամուլսարի տեկտոնական բլոկն (ԱՏԲ) ինքնուրույն է ոչ միայն երկրաբանական կառուցվածքով, այլ նաև ինժեներահիդրոերկրաբանական առանձնահատկություններով: Բլոկի հիդրոերկրաբանական ռեժիմը ևս ինքնուրույն է. հարակից շրջանների քաղցրահամ ջրային ավազանների հետ կապ չունի և հանքավայրի շահագործման ժամանակ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ նրանց հիդրոերկրաբանական պայմանների և ստորգետնյա ջրերի ռեժիմների և քիմիական կազմի վրա: Ամուլսարի երկրաբանական բլոկի մորֆոլոգիան ապահովում է հիդրոերկրաբանական (ավտոնոմ) պայմանները: Այս մասին գրված է 2016-ի ՇՄԱԳ-ի հավելված 21-ում։ Նմանատիպ հայտարարություններ կան նաև GRZ (2011) և Geoteam (2014) փաստաթղթերում և «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի կայքում:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև այն փաստի վրա, որ զեկույցը հերթական անգամ նշում է, որ «Բաց հանքերը և Դատարկ ապարների լցակույտը գտնվում են Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում․․․ Սևանա լիճը պաշտպանված է ՀՀ օրենքով, որը չի թույլատրում իրականացնել որևէ գործունեություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ լճին և դրա էկոհամակարգին»։ Իսկ Կեչուտի ջրամբարը հանդիսանում է Արփա-Սևան թունելը ջրով սնուցող աղբյուր։
2․ Զեկույցի 2․1․3․1 Դատարկ ապարների լցակույտ (ԴԱԼ) գլխի վերջին՝ եզրափակիչ պարբերություն․ «Ստորգետնյա ջրերի վրա ազդեցությունների գնահատում չի իրականացվել, այսինքն՝ խառը հաշվարկներ չեն իրականացվել։ Տեղափոխման ուղու սիմուլյացիա չի իրականացվել ոչ տարածաշրջանային ստորգետնյա ջրերի մոդելում, ոչ էլ մեկ այլ կերպ»։
Ստացվում է, որ «Լիդիանը» ժամանակին ՀՀ կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք և գիտական հիմնավորվածություն չունեցող փաստեր պարունակող տվյալներ, իսկ պետական լիազոր մարմինն էլ տվել է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն։
Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ներկայացնել նաև մնացած փաստերը»։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...