13:28 20.08.2019
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դժգոհեց՝ լրատվամիջոցները չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նա նշեց՝ լրատվամիջոցներից մեկն էլ իր մասին էր գրել:
«Սուտ տարածում ա՝ գեներալ Սեյրանին մտան տունը, պառկացրին գետին»,- դժգոհեց նա:
Լրագրողները փորձեցին ճշտել՝ իրականում եղե՞լ է նման բան:
«Տո չէ, ա՛յ ցավդ տանեմ: Մթոմ ես կարա՞մ քայլեմ, մի հատ էլ փախնեմ, ըդտեղից սկսենք: Կարան, չէ՞, զանգեն միլիցիա, ճշտեն»,- ասաց Սարոյանը:
15:20 02.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի […] ...
15:14 02.05.2025
Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (մայիս) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: […] ...
14:57 02.05.2025
Մայրաքաղաքում շարունակվում է փոսային նորոգումըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 15000 քմ աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվելու են ամբողջ տարվա ընթացքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:46 02.05.2025
Մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 2-ին` ժամը 10:00-17:00-ը, կդադարեցվի ք. Հրազդան Միկրոշրջան թաղամասի 128-130 շենքերի ջրամատակարարումը: Ս. թ. մայիսի 2-ին ժամը 10:00-21:00-ն կդադարեցվի ք. Ծաղկաձոր Ավ. Իսահակյան փողոցի, Ավ.Իսահակյանի փակ., ք. Հրազդան Մաքրավան թաղ. Ամառային փ. 1 Նրբ., Հր.Աճառյան փողոցի, Մաքրավան թաղ. Ամառային, Ամառային 2 Նրբ., […] ...
14:39 02.05.2025
Պատվաստումներն օգնում են պաշտպանել երեխաներին` կանխարգելելով մի շարք վարակիչ հիվանդություններ. ԱՆՊատվաստումներն օգնում են պաշտպանել երեխաներին` կանխարգելելով մի շարք վարակիչ հիվանդություններ և խուսափել դրանց բարդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...