21:10 21.08.2019
Նոր ուսումնական տարին Գյումրիի թիվ 10 հիմնական դպրոցը սկսում է շենքային պայմաններն ու գույքային խնդիրները չկարգավորած: Այս պատճառները հանգեցրել են երբեմնի հեղինակավոր դպրոցում աշակերտների թվի նվազման:
Վերջին 5 տարում տնօրինության դիմումները, շենքային խնդիրների լուծմանն ուղղված, անպատասխան են մնացել: Քաղաքի` ֆրանսիական թեքումով միակ դպրոցի հետագա գործունեությունը չվտանգելու համար անհրաժեշտ ֆինանսական լրացուցիչ միջոցներ գտնելու համար մանկավարժներն ու աշակերտները դիմել են դրամահավաքի:
Սոցիալական այս տեսահոլովակը մի քանի օր առաջ հայտնվեց համացանցում: Ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 10-րդ դպրոցի աշակերտները սահուն ֆրանսերենով ներկայացնում են իրենց դպրոցի խնդիրները, որոնց լուծման համար ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ:
Տեսահոլովակի գաղափարը հասունացավ, երբ անհնար դարձավ նման շենքային պայմաններում շարունակել դասերը, երբ խնդիրների լուծմանն ուղղված բոլոր դիմումները մնացին անպատասխան:
«Երեխան մինչև լաց չլինի, մայրը չի կերակրի: Գուցե այդ սկզբունքով մոտենանք հարցին, գուցե այս հոլովակը ինչ-որ կերպ օժանդակի մեր խնդիրների լուծմանը»,- ասում է Գյումրիի թիվ 10 հիմնական դպրոցի ուսուցիչ Ռուզաննա Աբրահամյանը:
Ֆրանսիայի կառավարության ու ֆրանսիացիների նվիրատվությունների շնորհիվ 1997 թվականին 10-րդ դպրոցի ավերակների տեղում կառուցվեց տիպային երկհարկանի դպրոց: Այս գործում մեծ ջանք գործադրեց դպրոցի նախկին տնօրեն Մարտին Փաշայանը: Այն դպրոց է` նախատեսված 640 աշակերտի համար, որտեղ այժմ սովորում է շուրջ 200 աշակերտ:
«Մի շրջան ենք ունեցել, որ 9 տասներորդ դասարան ենք ունեցել, նույնիսկ տեղ չլինելու պատճառով բավական շատ երեխաների ծնողների հետ ենք ուղարկել, որովհետև ֆիզիկապես դպրոցը էլ ի վիճակի չէր տեղավորելու»,- հիշում է դպրոցի երկարամյա դասվար Աիդա Նիկողոսյանը:
«Այսօր շատ մեծ ցավ եմ ապրում, որ կարողանում ենք հազիվ բացել մեկ առաջին դասարան»,- ասում է ուսուցչուհի Ասյա Ղազարյանը:
Դպրոցի աշակերտների թիվն ամեն տարի նվազում է: Շենքային խնդիրներից բացի, ուսուցիչներն այլ պատճառներ են նշում: Փոխվել է դպրոցի կարգավիճակը, երեխաներից շատերը ֆրանսերենով հետաքրքրված չեն, դպրոցում անգլերեն կամ այլ օտար լեզու չի դասավանդվում: Նյութատեխնիկական բազան ևս հին է, չունեն համակարգչային դասարաններ ու լաբորատորիաներ:
Աշակերտների թվի նվազմանը զուգահեռ նվազել է նաև դպրոցի պահպանման ծախսերի ֆինանսավորումը: Դպրոցի մասնաշենքերից միայն մեկն են օգտագործում: Դատարկ սենյակները վարձակալությամբ տրամադրել էին այլ կառույցների, բայց դրանք էլ են տեղափոխվել: 5500 քմ մակերեսով դպրոցի պահպանության մեծ ծախսերը քիչ ֆինանսավորմամբ լուծել չի ստացվում:
«Դպրոցն ունի հիմնանորոգման կարիք, որոշ հատվածներ չեն օգտագործվում` կապված աշակերտների թվի պակասի հետ, որովհետև առաջ գերծանրաբեռնված էր, հիմա թերծանրաբեռնված»,- դպրոցի դատարկ մասնաշենքերը ցուցադրելով` ասում է փոխտնօրեն Նարինե Մելքոնյանը:
Ջեռուցել հին մարտկոցներով արդեն անհնար է, միջանցքերում ու մարզադահլիճում նորմալ ջերմաստիճան ապահովել հնարավոր չէ: Սրանք այն խնդիրներն են, որոնց լուծման համար վերջին հինգ տարում բազմաթիվ դիմումներ է տնօրենը գրել:
«Շատ խնդիրներով դիմել եմ պատկան մարմիններին, եկել, ուսումնասիրել են, բայց առայժմ ոչ մի խնդիր չի լուծվել»,- ասում է դպրոցի տնօրեն Լիաննա Վարդանյանը:
Մինչև հիմա կատարված կոսմետիկ հարդարումները եղել են մանկավարժների, ծնողների ուժերով, այլ քայլերի էլ են դիմել` ուսուցիչների ստեղծած երգչախումբը մասնակցել է փառատոնի, վաստակած գումարն ուղղել են գույքի վերանորոգմանը: Դրանից հետո է ծնվել հաջորդ նախաձեռնությունը՝ սոցիալական տեսահոլովակով հասնել արդյունքի:
Արձագանքել են առայժմ դպրոցի շրջանավարտները, որոնք այսօր ապրում են արտերկրում:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...
19:08 01.08.2025
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենինՕգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...