22:15 20.08.2019
Քիչ առաջ ընդունեցի Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գևորգյանին: Քննարկեցինք ադրբեջանցի մարզիկների կողմից նախորդ շաբաթ դրսևորված հերթական հայատյացության դեպքը, ինչի զոհն էլ դարձել է Մարիան: Մեր շախմատիստուհուն ներկայացրի իմ նամակը՝ ուղղված Շախմատի միջազգային ֆեդերացիային՝ ՖԻԴԵ-ին, ինչն էլ ստորև ներկայացնում եմ ձեզ՝ հայերեն տարբերակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
«Երեկ՝ օգոստոսի 19-ին, ներկայիս Թուրքիայի Սըվազ (պատմական Սեբաստիա) քաղաքում մեկնարկում է Sivas Buruciye International Open Chess Tournament-A-ը, որին մասնակցության հրավեր էր ստացել նաև Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, միջազգային կարգի վարպետ, Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գևորգյանը: Մեր մարզուհուն, սակայն, բոլոր պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո՝ վերջին պահին, մրցաշարի կազմակերպիչներից Մուսթաֆա Էրօղլուն տեղեկացրել է, որ ադրբեջանցի մարզիկներն իրենց վերջնագիր են ներկայացրել` հրաժարվելով մասնակցությունից։ Ըստ Էրօղլուի՝ ադրբեջանցի շախմատիստներն այդ քայլին գնացել են, քանի որ հայ մարզուհին պետք է մասնակցեր մրցաշարին։ Արդյունքում հայ շախմատիստուհին այլևս հնարավորություն չի ունեցել մասնակցելու միջազգային մրցաշարին, քանի որ ճանապարհածախսն ու կեցության գումարը պիտի հոգար հրավիրող կողմը, որն էլ, փաստացի, հրաժարվել է:
Այսպիսով, հերթական անգամ առերեսվում ենք սպորտի մեջ ռասիզմի ու արմենոֆոբիայի դրսևորման խիստ դատապարտելի երևույթին. ընդամենը երեք ամիս առաջ հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին՝ Ադրբեջանի կողմից անվտանգության բավարար երաշխիքներ չտալու ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն Ադրբեջան արգելելու պատճառով:
Այժմ իրավիճակի բացառիկությունն այն է, որ վերոնշյալ շախմատային մրցաշարը ոչ թե Ադրբեջանում է անցկացվում, այլ երրորդ երկրում՝ Թուրքիայում, և, փաստացի, ադրբեջանական կողմը ճնշում է գործադրել՝ առաջնորդվելով ռասիստական հռետորաբանությամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ դիմում եմ Շախմատի միջազգային ֆեդերացիային՝ ՖԻԴԵ-ին, ուսումնասիրելու ստեղծված իրավիճակը և մարզասեր հանրությանը տրամադրելու պատասխաններ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դատապարտող հայտարարությունները, ավաղ, այլևս չեն կարող վերականգնել մեր մարզուհու մասնակցությունը մրցաշարին ու արդեն իսկ անդրադարձել են նրա բարոյահոգեբանական վիճակի վրա, սակայն կարող են թույլ տալ խուսափել ռասիստական ու այլատյացության հետագա դրսևորումներից:
Սպորտի առաքելությունը դեռևս անտիկ ժամանակներից եղել է տարբեր ազգերի մարդկանց միավորելն ու համերաշխություն ու խաղաղություն քարոզելը: Մինչդեռ 21-րդ դարում, որն իրավամբ հռչակված է որպես մարդու իրավունքների և ազատությունների վերազարթոնքի դարաշրջան, շարունակում ենք բախվել հետադիմական այնպիսի պարսավելի երևույթի, ինչպիսին ռասիզմն է»,- գրել է նա:
10:35 13.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...
10:00 13.07.2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...