ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+32.09 oC

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

14:57 21.08.2019

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն օգոստոսի 21-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Օմարի լեռնանցքում:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական է

22:12 31.07.2025

Ռուբիո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն անհավանական է

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի ռազմական բախումը անհավանական է, այն երբեք չի կարելի թույլ տալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Դե, դա նույնիսկ անհավանական է։ Հասկացեք, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատերազմը մի բան է, որը մենք երբեք չենք կարող թույլ տալ։ Սրանք աշխարհի երկու ամենամեծ միջուկային տերություններն […] ...

SHANTNEWS

22:00 31.07.2025

SHANTNEWS

Ռուդիկ Մակարյանը՝ Moscow Open 2025-ի հաղթող

21:51 31.07.2025

Ռուդիկ Մակարյանը՝ Moscow Open 2025-ի հաղթող

Միջազգային վարպետ Ռուդիկ Մակարյանը դարձել է Moscow Open 2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Ռուդիկ Մակարյանըը 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և 1.5 միավորով առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։ Մրցաշարին մասնակցել են 8 երկրների հազարից ավելի շախմատիստներ։ ...

Ռուբիո. ԱՄՆ-ն և Չինաստանը մտնում են ռազմավարական կայունության շրջան

21:38 31.07.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն և Չինաստանը մտնում են ռազմավարական կայունության շրջան

Միացյալ Նահանգները և Չինաստանը գտնվում են ռազմավարական կայունության շրջանի շեմին, երկու երկրների միջև լիարժեք առևտրային բախումը վնասակար կլինի ամբողջ աշխարհի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Մենք մտնում ենք ռազմավարական կայունության շրջան։ Ի վերջո, մենք ունենք աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները կարող է […] ...

Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

21:20 31.07.2025

Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Շտապ օգնություն (Պարոնյան փ. 40) և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սարմենի փ. 4-16 առանձնատներ, Անտառային փ. 1-54 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոց միակողմանի, Սարի Թաղ 5-10 […] ...

Վերանորոգումից հետո ունենալու ենք ամբողջությամբ վերափոխված Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն. Ավանեսյան

21:09 31.07.2025

Վերանորոգումից հետո ունենալու ենք ամբողջությամբ վերափոխված Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո ունենալու ենք ամբողջությամբ վերափոխված «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»` պատրաստ միջազգային հավատարմագրման»: ...

BACK_TO_TOP