Կյանքը տարաբնույթ հեգնանքների միջև ընկած նուրբ սահմանն է. Սերժ Թանկյանը 52 տարեկան է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Կյանքը տարաբնույթ հեգնանքների միջև ընկած նուրբ սահմանն է. Սերժ Թանկյանը 52 տարեկան է

20:15 21.08.2019

Ռոք երաժիշտ և երգահան, ով ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստը, աշխարհահռչակ գերաստղ, ում մասին The Los Angeles   Times-ը գրում է.

«Թանկյանը պայծառ, ռասպուտինանման մի կերպար է՝ վառվռուն հայացքով ու բացառիկ ձայնով, ինչն օգնել է System of a Down-ին դառնալու Լոս Անջելեսի կարևորագույն ռոք բենդերից մեկը։ Իսկ երաժշտությունից բացի, նա հասարակական խնդիրների եռանդուն առաջամարտիկ է՝ Հայոց ցեղասպանության վրա հատուկ շեշտադրմամբ»:

Ամերիկահայ System of a Down ռոք խմբի առաջատար մեներգիչը, ով աշխարհին ներկայացնում է նաև հայերին ու հայության խնդիրները:

Սերժ Թանկյան 

Ծագումը

Ծնվել է 1967թ․Բեյրութում, մեծացել Լոս Անջելեսում: Չնայած ապրել ու կայացել է հայրենիքից հեռու՝ ԱՄՆ-ում, իր ընտանիքի և հասարակական ակտիվության շնորհիվ շարունակում է ամուր կապված մնալ արմատներին։ Ընտանիքում հայկականը պահպանված է և պատահական չէ, որ նախնական կրթությունը ստացել է հայկական դպրոցում։ Թանկյանի երաժշտական կարիերան բավական ուշ է սկսվել: 20 տարեկանից նոր սկսել է լրջորեն զբաղվել երաժշտությամբ: Մինչև երաժշտի կարիերա սկսելը հասցրել է զբաղվել առք ու վաճառքով, ծրագրավորմամբ և ստեղծել է իր սեփական ծրագրավորական ընկերությունը: Նա նույնիսկ պատրաստվել է ընդունվել իրավաբանական դպրոց, սակայն շուտով հասկացել է, որ դա իր համար չէ:

Ընդդեմ սոցիալական անարդարությունների

Ստանձնելով հասարակական խնդիրների առաջամարտիկի դերը՝ Սերժ Թանկյանը Թոմ Մորելոյի հետ հիմնադրել է Axis Of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպությունը, որը պայքարում է սոցիալական անարդարությունների դեմ։ Այդպիսի անարդարաություն է նաև Հայոց ցեղասպանության հարցը, որի ճանաչման պայքարին մեծ երաժիշտն ուղղել է իր համաշխարհային համբավը: Իսկ այդ պայքարի լավագույն այցեքարտը Screamers ֆիլմն է, որտեղ նկարահանվել են Թանկյանը և System of a Down խմբի մյուս անդամները: Ֆիլմում պատմվում է նաև հերոսների և իրենց հարազատների պատմությունը, որոնք Հայոց ցեղասպանության վերապրածներն են։

Ընտանիքը

2012թ. հունիսի 10-ին Մալիբու քաղաքում կայացավ Սերժ Թանկյանի և ծագումով վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը։

Իսկ 2014 թվականին ծնվեց առաջնեկը՝ որդին՝ Ռումին։

Ի դեպ, Սերժ Թանկյանն իր կնոջ` Անժելա Մադաթյանի հետ, ֆինանսավորում են նաև «Օրրան» բարեգործական ցերեկային խնամքի կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը:

Հետաքրքիր է

Համաձայն Vintage Vinyl News-ի կատարած հետազոտության՝ Թանկյանը ունի չափազանց բարձր և բազմաժանր վոկալ: Նրա ձայնի դիապազոնը կազմում է 4.2 օկտավա: Ձայնի նման դիապազոն ունեն Էլվիս Փրեսլին, Սթիվեն Թայլերը և Էնթոնի Քիդիսը:

Սերժ Թանկյանի ֆիլմերի իր սիրելի ժանրը սարսափն է,  ամենասիրելի ֆիլմը՝ «Օմեն»-ը:

Սերժ Թանկյանը բուսակեր է:

«Ապրելակերպի փոփոխումը կապված է շրջագայությունների ժամանակ կերած անորակ սննդի հետ, դա ինչ-որ տեղ բնազդային բնույթ էր կրում: Բացի դրանից, ես նաև մայր հողի նկատմամբ հարգանքի անհրաժեշտություն եմ զգում»:

Ի դեպ 2009 թվականի հուլիսին Թանկյանը խնդրագիր ստորագրեց KFC-ի սպանդանոցներում հավերին մորթելու եղանակների դեմ:

Սերժ Թանկյանի խորհուրդները

«Ապրել ձևացնելը մեզ չի ապրեցնում»:

«Երբեմն մեկ լավ սիրային երգը կարող է փոխել աշխարհն ու ստեղծել ավելի շատ դրական էներգիա, քան ցանկացած քաղաքական երգ»։

«Քաղաքակրթությունը ձախողում է։ Պետք է մտածել, թե միասին ինչ կարող ենք անել՝ սիրով և խաղաղությամբ»:

«Երկրները մարդկանց նման են։ Երբ հասկանում ես պետությունների փոխհարաբերությունները, պարզ է դառնում, թե արտաքին քաղաքականության մեջ շատ բաներ ինչու են կատարվում խիստ որոշակի կերպով։ Իսկ տարբերությունը մարդկանցից այն է, որ մենք հավաքականորեն ներկայացված ենք այլոց կողմից, իսկ մեր շահերի մասին վերջիններիս ընկալումները կարող են և չհամընկնել մեր իրական շահերին։ Վտանգը սա է. նույնիսկ ժողովրդավարության դեպքում»։

«Կյանքը տարաբնույթ հեգնանքների միջև ընկած նուրբ սահմանն է»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

Եմենում միգրանտների լաստանավի խորտակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

22:40 03.08.2025

Եմենում միգրանտների լաստանավի խորտակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Ավելի քան 20 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ անհետ կորել են Եմենի հարավում գտնվող Աբյան նահանգի ափերի մոտ Աֆրիկայից ներգաղթյալներ տեղափոխող լաստանավի խորտակման հետևանքով, հաղորդում է «Սինհուա»-ն՝ հղում անելով եմենական աղբյուրներին։ «Նավակը շաբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 23:00-ին, ուժեղ քամու հետևանքով խորտակվել է։ Կիրակի առավոտյան Շուկրա և Զինջիբար քաղաքների ափերի մոտ ավելի քան 20 […] ...

Սանկտ Պետերբուրգում երկու տղամարդու ձերբակալել են Հավերժական կրակի վրա սնունդ տապակելու համար

22:12 03.08.2025

Սանկտ Պետերբուրգում երկու տղամարդու ձերբակալել են Հավերժական կրակի վրա սնունդ տապակելու համար

Երկու տղամարդ ոստիկանություն է տարվել այն բանից հետո, երբ հաղորդվել էր, որ նրանք սնունդ են տապակում Սանկտ Պետերբուրգի Մարսի դաշտում գտնվող «Հավերժական կրակ» հուշահամալիրում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտակարգ ծառայությունից։ Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը, շաբաթ օրը ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ անհայտ անձինք սնունդ են պատրաստում «Հավերժական կրակի» հուշահամալիրում: Տեղեկատվությունը հաստատվել է տեսախցիկների տեսագրությամբ: […] ...

Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

21:44 03.08.2025

Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 71 կգ քաշային կարգում հանդես եկող Եղիշե Մոսեսյանը կամային գեղեցիկ հաղթանակ է տարել և նվաճել բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Մեր մարզիկը հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆարուխ Ջումանզարովին 7:6 հաշվով:   ...

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

21:14 03.08.2025

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...

BACK_TO_TOP