21:55 21.08.2019
Գյումրիում ուսումնասիրություններ են կատարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին և պրոֆեսոր Անդրեա Ջիաննանտոնին։ Մասնագետներն ուսումնասիրելու և գնահատելու են քաղաքի պատմական միջուկում գտնվող ճարտարապետական հին կառույցների տեխնիկական վիճակն ու վերականգնման հնարավորությունները։ Սրանք կարևոր նախապայմաններ են Գյումրին` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգություն, ճանաչելու ուղղությամբ: Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները հանդիպել են Գյումրիի քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի հետ:
Նշենք` Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանվող քաղաքների ցանկում ընդգրկելու հարցն օրակարգում հայտնվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ: 2018 թվականի նոյեմբերին նախագահ Արմեն Սարգսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հանդիպեց կառույցի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ:
Առաջին անգամ Գյումրիի հնագույն ու մշակութային հարուստ ժառանգության պահպանության խնդիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո դիտարկեց Հայաստանի նախագահը, նաև ցանկալի համարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը անմխիթար վիճակում գտնվող շինությունների վերականգնման գործում։
Այս հանդիպումից ամիսներ անց համաշխարհային կազմակերպության մասնագետներն արդեն Գյումրիում այդ արժեքները տեսնելու և գնահատելու առիթ ունեցան Արմեն Սարգսյանի հետ, իսկ այսօր մասնագիտական առաքելությամբ են քաղաքում:
«Մեր առաքելության պահանջը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպանը, որպեսզի կարողանանք տեխնիկական աջակցություն ցույց տալ Գյումրիին պատմամշակութային ժառանգությունը պահպանելու հարցում: Գյումրին գտնվում է սեյսմավտանգ գոտում, և ցանկացած պահի հին կառույցների գոյությունը կարող է վտանգվել»,-իրենց այցի նպատակներն է ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտակարգ իրավիճակների և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի տնօրինության մասնագետները քաղաքի պատմական միջուկի շենքեր դեռ երեկ են այցելել: Հիացած էին կառույցների ճարտարապետությամբ, որոնց մի մասն անուշադրության, մեծ մասն էլ երկրաշարժի հետևանքով քանդված շինություններ են, որոնք նույնությամբ վերականգնել, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները համոզված են, որ հնարավոր է:
Մանրակրկիտ ուսումնասիրություններ են անհրաժեշտ վերականգնման հնարավորությունները գնահատելու համար:
«Կառույցներն առաջին հայացքից թվում է՝ լավ վիճակում են, բայց գոյություն ունեն կառուցվածքային թույլ կողմեր և խնդիրը հիմնականում կառուցատաարրերի մեջ է: Իմ տպավորությամբ` դրանք շատ հեշտ կարելի է վերականգնել, շենքերի ճարտարապետական լուծումներն այդ հնարավորությունը տալիս են, քաղաքի կոլորիտը մեզ համար շատ տպավորիչ է»,- ասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտակարգ իրավիճակների և հակազդման ստորաբաժանման պրոֆեսոր Անդրեա Ջիաննանտոնին:
Գյումրիի պատմական միջուկում` «Կումայրի» արգելոցի պահպանության ներքո գտնվող 1200 շինությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգություն ճանաչելու համար լինելու է մասնագիտական խմբերի ուսումնասիրություն, բայց մինչ այդ անհրաժեշտ է նախ` քաղաքն ընդգրկել Հայաստանի Հանրապետության համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում։ Այս մասին մասնագետները խոսել են Գյումրիի քաղաքապետի հետ ունեցած հանդիպման ընթացքում։
«Նախնական ցանկում ընդգրկվելու համար կան հատուկ ձևաչափեր ու գնահատման չափորոշիչներ, այդ գործընթացը տևում է մեկ-երկու ամիս, որից հետո պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակ ներկայացնել անվանակարգային փաթեթ։ Մեր այցի հիմնական նպատակն այդ հարցում ձեզ աջակցելն է»,- նշել է Ջիովաննի Բոկկարդին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, որպես պահպանվող պատմական ժառանգություն, ընդգրկված է 250 քաղաք: Գրասենյակի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ միայն հին ու գրավիչ կառույցներ ունենալը ցանկում ընդգրկվելու համար բավարար պայման չէ. համաշխարհային կառույցը հայտատու քաղաքների համար ներկայացնում է ևս մի քանի պարտադիր պայման, որոնց բավարարելու դեպքում միայն քաղաքը կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։
«Առաջին պայմանն է, թե պետությունը ինչ է պարտավորվում անել շինությունների պահպանման համար։ Որպես օրինակ կարող եմ բերել ներքին կանոնակարգումները, որոնք պարտադիր են կառուցապատումների դեպքում, թե ինչպես պետք է կառուցվեն, ինչ սահմանափակումներ կան: Իսկ երկրորդ պարտավորությունը վերաբերում է մարդկային ու ֆինանսական ռեսուրսներին, այսինքն` ինչքան ռեսուրս է հարկավոր պատմական ժառանգությունը պահպանելու համար»,- պարզաբանել է Ջիովաննի Բոկկարդին:
Ջովաննին և Անդրեան Գյումրիում կլինեն երեք օր, այդ ընթացքում գյումրեցի մասնագետների հետ կքննարկեն նաև շինությունների պահպանման ու հնարավոր վերականգնման տարբերակները, ապա իրենց ուսումնասիրությունները կներկայացնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակ: Բոլոր չափորոշիչներին համապատասխանելու դեպքում Գյումրին համաշխարհային պատմական ժառանգություն ճանաչելու բուն գործընթացը կսկսվի հաջորդ տարվա փետրվարից:
20:45 01.08.2025
Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվելՕգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...
20:29 01.08.2025
Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարելՀայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...