Գյումրիի գիշերօթիկ հաստատությունները կլուծարվեն․ աշխատակիցներն ու ծնողները բողոքում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Գյումրիի գիշերօթիկ հաստատությունները կլուծարվեն․ աշխատակիցներն ու ծնողները բողոքում են

11:16 23.08.2019

Գյումրիի թիվ 1 և Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատությունները սեպտեմբերի 1-ից, որպես այդպիսին, չեն գործելու, երեխաների ընդունելություն չի լինելու: Նման որոշման մասին հաստատությունների մանկավարժական հանրույթները տեղեկացել են երեկ:

Հապճեպ որոշման դեմ այսօր իրենց բողոքն ու դժգոհությունն են հայտնել: Թեև նման հաստատությունների վերակազմակերպման հարցն    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տարեսկզբից էր քննարկվում, և այն նորություն չէր նրանց համար, բայց մանկավարժները չէին սպասում, որ նոր ուսումնական տարվա մեկնարկից մեկ շաբաթ առաջ նման խնդրի առաջ կկանգնեն:

Գյումրիի թիվ 1 գիշերօթիկի մանկավարժական հանրույթին երեկ երեկոյան տնօրենից է լուրը հասել, որ սեպտեմբերի 1-ից այլևս չեն կարող ընդունելություն իրականացնել։ Այսպիսի հրահանգ տնօրենը ստացել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Մենք երեկ նախարարությունից ստացանք հանձնարարություն, որ կասեցվելու է մեր մոտ ընդունելությունը, և երեկ Երևանում եմ եղել, քննարկել են և ասեցին, որ նույնիսկ որոշումը էս պահին չկա, բայց ամսի 2-ին հաստատության մեր խնամվող, գրանցված 63-64 երեխաները չեն կարող մուտք գործել հաստատություն սեպտեմբերի 1-ի հետ կապված, և ես խառնվեցի իրար»,- ասում է Գյումրիի թիվ 1 գիշերօթիկ հաստատության տնօրեն Գինուշ Զատիկյանը:

Գիշերօթիկում խնամվողների թիվը 63-ն է, իսկ նրանցից շատերի ընտանիք վերադարձը մանկավարժները համարում են ռիսկային է ու վտանգավոր, ընտանիքներից շատերը չունեն նվազագույն կենցաղային ու կոմունալ պայմաններ, իսկ որոշ ծնողներ անգամ երեխայի խնամքով զբաղվելու հնարավորություն չունեն։

«Ասենք, ամսի 2-ին, որ երեխաները մուտք չեն գործելու հաստատություն, ծնողը չունի ֆինանս, գրենական պիտույքներ, հագուստ, ինչո՞վ են ապահովելու երեխաներին: Ընդհանրապես նախարարությունից որևէ աշխատակից երբևէ մուտք գործե՞լ է այդ ընտանիքներ, տեսե՞լ է՝ ինչ պայմաններում են ապրում, կարելի՞ է, որ գրչի մի հարվածով որոշեն բոլորիս ճակատագիրը»,- ասում է հաստատության աշխատակիցներից մեկը:

Հաստատության աշխատակիցները նաև իրենց իրավունքների մասին խոսեցին: Առանց համապատասխան ծանուցումների որոշում է կայացվել գիշերօթիկների աշխատանքի դադարեցման մասին:

«Ես առաջարկել եմ փոխնախարար Անդրեասյանին, որ անպայման մեզ այլընտրանքային տարբերակներ առաջարկվի, բայց էսօր մենք չունենք այդ այլընտրանքային առաջարկը»,- դժգոհում է թիվ 1 գիշերօթիկ հաստատության աշխատակից Սիրանույշ Հակոբյանը։
Խնամքի հաստատությունները փակելու մասին որոշում կայացնելու լուրը հասել էր նաև Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատություն: Բողոքներն ու դժգոհությունները նույնաբովանդակ էին: Նախարարության հրահանգից անակնկալի էին եկել բոլորը։

«Ընտանիքներում չի կատարվել ոչ մի բարելավում, 4 տարի ընտանիքներում ուսումնասիրություններ են կատարվում, բայց ոչ մի փոփոխություն չի կատարվել, էդ երեխան ինչպե՞ս կարող է վերադառնալ և ապրել իր ընտանիքում»,- զարմացած հարցնում է Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատության աշխատակից Նարինե Վարոսյանը։

«Ամսի 20-ին մենք ստացել ենք որոշում, որտեղ զգուշացվում է, որ սեպտեմբերից գործունեությունը չվերսկսել, շոկի մեջ են և՛ աշխատակիցները, և՛ ծնողները»,- նշում է Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը։

Գիշերօթիկ հաստատության աշխատակիցներին հետ նախնական քննարկումներից հետո նախարարությունից մինչ այդ վստահեցրել էին, որ  հաշվի առնելով մարզի առանձնահատկությունները՝ Գյումրիում պետք է ստեղծվեր մեկ ճգնաժամային կենտրոն, որտեղ դեռևս գիշերակացի հնարավորություն կունենային հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները, բայց այդպիսի կենտրոն դեռևս մարզում չի բացվել, և այդ երեխաների ճակատագիրը դեռ անհայտ է։

Երկու գիշերօթիկների հանրույթները չեն համակերպվում հրատապ կայացրած որոշման հետ, դեռ սպասում են, որ նախարարությունում վերանայումներ կլինեն, քանի դեռ խնամվող երեխաների գիշերակացի և սոցիալական հարցերը լուծված չեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

20:29 01.08.2025

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Հայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

19:34 01.08.2025

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...

BACK_TO_TOP