14:42 23.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք՝ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը Ջերմուկի բնակչության հետ քննարկելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանը շրջել է Ջերմուկում, հանդիպել քաղաքի բնակչության հետ, այցելել Ջերմուկի առողջարաններ, ջերմուկցիների հետ խոսել Ամուլսարի իրավիճակի շուրջ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Ամուլսարի հանքի ծրագրի միջազգային փորձաքննության եզրակացության արդյունքներին, Ջերմուկի բնակիչների հետ քննարկել իրավիճակի լուծման տարբերակներին վերաբերող հարցեր:
Վարչապետը նաև հանդիպել է Ջերմուկի հրապարակում հավաքված քաղաքացիներին և հանդես եկել ելույթով: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ վարչապետ ընտրվելու օրվանից Ամուլսարի հարցն այն միակ հարցն է եղել, որի հետ կապված իրեն ուղղված բոլոր նամակներն անձամբ կարդացել է:
«Անցած տարվա հունիս-հուլիս ամիսներին նամակների մեծ տրցակ է ձևավորվել, և ես անձամբ կարդացել եմ: Որ ասում եք՝ ժողովրդի ձայնը լսեք, ժողովրդի ձայնը միշտ էլ լսվել է, և հույս ունեմ՝ գիտեք, որ այսօրվա Հայաստանում ժողովրդի ձայնը չի կարող չլսվել:
Ինչպես անցած տարի ես հայտարարել եմ, այս հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա: Հիմա կա պնդում, որ օդը կեղտոտվելու է, ջուրը կեղտոտվելու է, հողը կեղտոտվելու է, աղմուկ է լինելու, փոշի է լինելու, ստորերկրյա ջուրը կեղտոտվելու է: Եթե պարզվի, որ այդպես է, հանքը չի կարող շահագործվել: Բայց եթե պարզվի, որ այդպես չէ, դա ուրիշ իրավիճակ է»,- ասել է կառավարության ղեկավարը:
«Այս ողջ պատմության մեջ միակ դիսկոմֆորտն այն է, որ մենք իքս պահից արդեն չենք լսում իրար, թե ինչ ենք ասում: Դա այսօրվա ամենամեծ պրոբլեմն է: Ես ասում եմ՝ ձեր գրած բոլոր նամակները, ձեր հղած բոլոր ուղերձներն անձամբ կարդացել եմ՝ հարյուրավոր էջերով, անցած տարվա հունիս-հուլիսին: Եվ այս քրեական գործը, որ հարուցվել է, հարուցվել է իմ նախաձեռնությամբ, միջազգային փորձաքննությունը, որ եղել է, եղել է իմ նախաձեռնությամբ, և դա ձեր առաջ իմ ստանձնած պարտավորությունն է եղել»,- ընդգծել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամուլսարի հանքի ծրագրի միջազգային փորձաքննության արդյունքներին.
««Էլարդ» ընկերության եզրակացությունը կա, և եզրակացության հետ կապված տարբեր մեկնաբանություններ կան: Պաշտոնական եզրակացությունն այն է, որ Ջերմուկի հանքային ջրերի հետ կապված, Սևանա լճի հետ կապված վտանգ չկա, կարդացել եք, գիտեք: Խոսքը «Էլարդ»-ի եզրակացության մեկնաբանության մասին է. կա մեկնաբանության խնդիր, և քանի որ դրա շուրջ բանավեճ է առաջացել, որոշել եմ, որ հինգշաբթի կամ ուրբաթ «Էլարդ»-ի փորձագիտական խմբի հետ մենք ունենալու ենք սկայպ-կոնֆերանս, որի ժամանակ ասելու ենք, որ Հայաստանում մեծ բանավեճ է այն հարցի շուրջ, թե դուք ինչ եք գրել, և որն է ձեր եզրակացությունը, դուք ինքներդ ձեր եզրակացությունն ասեք: Այդ ամբողջ խոսակցությունը կտեսագրվի և կհրապարակվի»:
Կառավարության ղեկավարն առաջարկել է Ջերմուկի բնակչությանը ձևակերպել եզրակացության հետ կապված հարցերը, որոնք կբարձրացվեն խորհրդակցության ժամանակ:
«Չնայած, ըստ էության, հարցերը հրապարակային կան, և մենք էլ կարող ենք հավաքել այդ հարցերը. եթե դուք օգոստոսի 19-ի առավոտյան խորհրդակցության սղագրությունը կարդացել եք, տեսել եք՝ հարցերը, որ դուք տալիս էիք մեր հանդիպման ժամանակ, ես բարձրացրել եմ այդ խորհրդակցության ժամանակ: Հանդիպումը կլինի, կտեսագրենք, կհրապարակենք, «Էլարդ»-ը թող մեկնաբանի իր գրածը, իր եզրակացությունները, դա կհրապարակենք և կխոսենք»,- ասել է վարչապետը և հավելել, որ խորհրդակցությունն անձամբ է անցկացնելու՝ այնպես, որ հստակ պատասխաններ հնչեն, և տարընթերցումների տեղիք չլինի:
Եզրափակելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է.
«Իմ դիրքորոշումը մեկն է. եթե պարզվի, որ ճիշտ է, որ մեր ջուրը կեղտոտվելու է, մեր օդը կեղտոտվելու է, մեր խոտը կեղտոտվելու է, մեր հողը աղտոտվելու է, հանքը չի կարող աշխատել: Բայց եթե պարզվի, որ խնդիրը միայն այն է, որ պատուհանից ինչ-որ մի տանիք է երևում, դա ուրիշ իրավիճակ է, որը պետք է քննարկենք»:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ջերմուկի բնակչության ներկայացուցիչների հետ:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...