Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված ավելի քան 32 մլն դրամի վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+26.09 oC

Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված ավելի քան 32 մլն դրամի վնաս

15:46 23.08.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է.

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 70 դեպք, որից 49 դեպքով հաշվարկվել է 32.292.515 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 62 դեպք, որից 49-ով հաշվարկվել է 32.292.515 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 16-ով նշանակվել է 1.350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (120 կաղնի, 51 բոխի, 6 թխկի, 1 ակացիա, 3 լորենի, 3 բալենի, 1 խնձորենի, 29 հաճարենի, 6 հացենի, 2 ուռենի, 4 տանձենի) հաշվարկվել է 23.154.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 5 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Տավուշ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 37 դեպքով (143,1 խմ վառելափայտ, 44,7 խմ թափուկ վառելափայտ, 21,87 խմ շինափայտ) հաշվարկվել է 7.637.000 ՀՀ դրամի, ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 կաղնի, 3 բոխի, 1 հաճարենի, 3 հացի, 2 ղաժի)՝ 439.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 5.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Վայոց ձոր՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (3 թեղի) հաշվարկվել է 33.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բարդի) հաշվարկվել է 30.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (8,3 խմ վառելափայտ, 2,3 խմ գերան, 84 քմ տախտակ, 2 խմ անկողահատ տախտակ) հաշվարկվել է 1.026.615 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, 3 դեպքով գործերի քննություններն ընթացքի մեջ են։

Սյունիք՝ 1 դեպով գործի քննություն ընթացքի մեջ է (1 հատ մոխրագույն կաքավի որս՝ առանց համապատասխան թույլտվության առկայության)։
Վայոց ձոր՝ նախկինում արձանագրված ապօրինի ձկնորսության 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Գեղարքունիք՝ 2 դեպքով հայտնաբերվել է 8 հատ պոլիէթիլենային ցանց, որոնցում եղել է ոչ պիտանի 20 հատ սիգ տեսակի ձուկ, 2 հատ խեցգետնահավաք. գործերի քննություններն ընթացքի մեջ են։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արագածոտն՝ առանց անթափանց ծածկոցի ավազի ապօրինի տեղափոխման 1 դեպքով գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն։

Արմավիր՝ նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում խախտումներ չի հայտնաբերվել։

Ընդերքի պահպանության ոլորտ

Իրականացվել է թվով 2 ստուգում.

Արմավիր՝ նախկինում «Լցոն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում «Արմավիր-Շին» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (100 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.329.000 ՀՀ դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը

16:45 02.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը

Հուլիսի 2-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել միջազգային առևտրային համակարգի առջև ծառացած մարտահրավերներին` ընդգծելով դրանց բացասական ազդեցությունը հատկապես դեպի ծով […] ...

Մարդու առևանգում և ֆիզիկական ներգործություն. քրեական ոստիկանները ձերբակալել են երկու անձի

16:37 02.07.2025

Մարդու առևանգում և ֆիզիկական ներգործություն. քրեական ոստիկանները ձերբակալել են երկու անձի

Հունիսի 28-ին 46-ամյա մի կին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տվել է հաղորդում, որ նախորդ օրը` ուշ երեկոյան, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում իրեն և ամուսնուն են մոտեցել երկու ծանոթ և երկու անծանոթ անձինք, գումարային հարցերի շուրջ վիճաբանել ամուսնու հետ, մեկը նաև հարվածել է ամուսնուն: Որոշ ժամանակ անց ամուսինը նստել է մեքենան և նրանց հետ մեկնել […] ...

Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին

16:32 02.07.2025

Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին: Զրուցակիցները քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանը և ընկերության կողմից մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Ջերեմի Ուեյրը մանրամասներ է ներկայացրել աշխարհի տարբեր երկրներում «Տիաֆիգուրա» ընկերության գործունեության վերաբերյալ և ընդգծել իրենց շահագրգռվածությունը՝ Հայաստանում ևս ծրագրեր իրականացնելու գործում: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկխոսության և քննարկումների […] ...

Բարսեղյանի գոլը «Բանսկա Բիստրիցայի» դեմ խաղում

16:30 02.07.2025

Բարսեղյանի գոլը «Բանսկա Բիստրիցայի» դեմ խաղում

Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանն» ընկերական խաղում 4-1 հաշվով հաղթել է «Բանսկա Բիստրիցային»։ «Սլովանից» երկրորդ խաղակեսին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: 52-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը գեղեցիկ գրոհից հետո գրավել է մրցակցի դարպասը։ «Սլովանը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 8-ին՝ լեհական «Վիսլայի» հետ։   ...

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը

16:21 02.07.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 28-ին, 29-ին և 30-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 29-ին և 30-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 28-ին և 30-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 30-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ […] ...

Վրաերթի ենթարկված 8-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

16:13 02.07.2025

Վրաերթի ենթարկված 8-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 1-ին՝ ժամը 12․30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 137-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել 8-ամյա Արեն Ե.-ին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...

BACK_TO_TOP