16:45 23.08.2019
Թուրքական կայքերը շարունակում են ցավագին ընդունել աշխարհի տարբեր երկրնում Հայոց ցեղասպանությունն ապացուցող գրքերի հրատարակությունները։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը:
Իսրայելցի պատմաբաններ Նեննի Մորիսի և Դրոր Զեևիի համահեղինակությամբ 2019թ. ապրիլի 24-ին լույս է տեսել «30 տարվա ցեղասպանություն. Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների ոչնչացումը (1894-1924թթ)» վերնագրով գիտահետազոտական գիրքը, որին անդրադարձել է նաև թուրքական մամուլը։
Գրքի հրատարակմամբ զբաղվել է ամերիկյան Հարվարդի համալսարանի հրատարակչությունը։
Գրքում նշվում է, որ Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության իշխանությունների հրամանով կոտորվել են շուրջ 4 մլն հայեր, հույներ և ասորիներ։
Իսրայելցի հեղինակներն իրենց աշխատանքում օգտվել են այնպիսի հեղինակների աշխատություններից, ինչպիսիք են թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, հայ ցեղասպանագետ Ռայմոնդ Գևորգանը, եկեղեցական, ազգային և հասարակական գործիչ Գրիգորիս Պալաքյանը և թուրք պատմաբան Ֆուաթ Դյունդարը։
Թուրքական աղբյուրը զարմանքն է հայտնել, թե ինչու իսրայելցի հեղինակներն իրենց աշխատանքում շատ քիչ են օգտվել թուրքական աղբյուրներից։ (Խոսքը այն թուրք հեղինակների մասին է, ովքեր հերքում են ցեղասպանության փաստը)։
Իսկ գրքի հեղինակների խոսքերով՝ բազմաթիվ թուրքական արխիվներ իրենց համար անհասանելի են եղել։ Մասնավորապես նրանք ցանկացել են օգտվել «Թուրքիայի գլխավոր շտաբի ռազմական, պատմական և ռազմավարական հետազոտությունների արխիվից», սակայն վերջինս փակ է եղել հետազոտողների համար։
Գիրքը բաժանված է երեք մասի. առաջին մասում ներառված են մոտ 200 հազար քրիստոնյա հայերի ջարդը՝ 1894-1896թթ, երկրորդ մասում՝ ավելի մեծածավալ տեղահանություններն ու կոտորածը, որը սկսվեց 1915թ. և ճանաչվել է որպես ցեղասպանություն, երրորդ մասում՝ մնացած քրիստոնյաների (հիմնականում հույների) արտաքսումը 1919-22թթ., որը թուրքերն անվանում են «Անկախության պատերազմի տարիներ»: Գրքում դիտարկված է նաև մոտ 250 հազար ասորիների ճակատագիրը:
Պատմաբաններն եկել են եզրակացության, որ 1915-16թթ. իրադարձությունները լավ փաստագրված են, 1.5 մլն զոհերի ոճրագործությունը ցեղասպանություն անվանելը միանգամայն հիմնավորված է։ Մինչդեռ 30-ամյա ժամանակահատվածի առաջին ու վերջին շրջանները, նրանց կարծիքով, առավել մեծ ուսումնասիրությունների կարիք ունեն:
17:47 02.07.2025
Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ: Ստանձնելով հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Սարգիս Խանդանյանը նշել է. «Այս բարդ ժամանակներում մեր հանձնաժողովի առաքելությունն ավելի հրատապ է, քան երբեւէ: ԵԱՀԿ տարածաշրջանը բախվում է […] ...
17:41 02.07.2025
Բոլորդ պատրաստվե՛ք. ես անկառավարելի եմ լինելու․ Յամալ«Բարսելոնայի» ֆուտբոլիստները, որոնք մասնակցել են թիմի նոր մարզաշապիկի ներկայացմանը, պատասխանել են լրագրողների հարցերին: Թիմի երիտասարդ աստղ Լամին Յամալն էլ հանդես է եկել հետաքրքիր հայտարարություններով: «5 տարի հետո ես ընդամենը 22 տարեկան եմ լինելու: Բոլորդ պատրաստվե՛ք. ես անկառավարելի եմ լինելու», – Յամալի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» կայքը: Ըստ իսպանական մամուլի՝ Յամալը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու […] ...
17:36 02.07.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նախագծինԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 2-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում որեւէ բովանդակային փոփոխություն չի կատարվել: Օրենսդրական նախաձեռնությամբ կհստակեցվեն […] ...
17:30 02.07.2025
Ո՞ր մարզերում է սպասվում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀիդրոմետ ծառայությունը հայտարարություն է տարածել, որ Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. այս և այլ մարզերում ի՞նչ հնարավոր ռիսկեր կան: Թեմայի վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Ավելին՝ տեսանյութում: ...
17:25 02.07.2025
Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի․ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ քննարկելու ուսումնական տարվա ամփոփման և առաջիկա ընդունելությանը վերաբերող հարցերը: «Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի, որակավորման քննությունների շրջանն ամփոփման փուլում է, և առջևում ընդունելության փուլն է։ Նախորդ տարվա ցուցանիշներով հիմնական դպրոցի շրջանավարտների յուրաքանչյուր երրորդը դիմել էր ՄԿՈՒ […] ...
17:20 02.07.2025
40-ամյա տղամարդն ապօրինի հրազենը հանձնել է ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը բաժին է ներկայացրել «ՄՌ-155» տիպի որսորդական հրազեն: ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...