18:51 23.08.2019
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հարցազրույց է տվել News.am լրատվական գործակալությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Նաղդալյանը, անդրադառնալով ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վիճակագրական տվյալներին, ասել է.
«Մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայաստանակենտրոն, հայակենտրոն է, ուստի նաև զարմանալի չի լինի մի հիմնական պատասխանն այս հարցին, որ ՀՀ-ն միջազգային կառույցներում քվեարկում է՝ ելնելով իր ազգային շահերից՝ հաշվի առնելով ներկայացված բանաձևերի բովանդակությունը, նախապատմությունը, քննարկման ընթացքը, այլ ոչ թե այլ երկրների հաճոյանալու ցանկությունից։
Իրականում չեմ ցանկանա անդրադառնալ լրատվամիջոցի նյութին, որի նպատակը բոլորովին այլ էր, և նյութն արվել էր ԱՄՆ վարչակազմի կողմից օտարերկրյա պետություններին տրամադրվելիք աջակցության վերադիտարկման վերաբերյալ հայտարարված նոր մոտեցման համատեքստում: Անհասկանալի է, թե վիճակագրական վերլուծության ինչպիսի մեթոդ է կիրառվել «Ամերիկայի ձայնի» նյութը նախապատրաստելիս, արդյոք հաշվի՞ են առնվել քանակական և որակական բոլոր տվյալները՝ քանի՞ երկիր է քվեարկել, ե՞րբ, ի՞նչ հարցով, ինչպե՞ս, արդյոք հաշվի՞ են առնվել միայն «այո» կամ «ոչ» քվեները, ինչպե՞ս է հաշվառվել «ձեռնպահ» քվեն և բացակայությունները, և այլն։ Իսկ տվյալ հրապարակումը շահարկողները բնավ հաշվի չեն առել ոչ նյութի տրամաբանությունը, ոչ էլ առավել ևս ՄԱԿ-ում դրվող բանաձևերի բովանդակությունը, դրանց՝ Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական շահերից բխելը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:
17:36 02.07.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նախագծինԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 2-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում որեւէ բովանդակային փոփոխություն չի կատարվել: Օրենսդրական նախաձեռնությամբ կհստակեցվեն […] ...
17:30 02.07.2025
Ո՞ր մարզերում է սպասվում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀիդրոմետ ծառայությունը հայտարարություն է տարածել, որ Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. այս և այլ մարզերում ի՞նչ հնարավոր ռիսկեր կան: Թեմայի վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Ավելին՝ տեսանյութում: ...
17:25 02.07.2025
Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի․ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ քննարկելու ուսումնական տարվա ամփոփման և առաջիկա ընդունելությանը վերաբերող հարցերը: «Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի, որակավորման քննությունների շրջանն ամփոփման փուլում է, և առջևում ընդունելության փուլն է։ Նախորդ տարվա ցուցանիշներով հիմնական դպրոցի շրջանավարտների յուրաքանչյուր երրորդը դիմել էր ՄԿՈՒ […] ...
17:20 02.07.2025
40-ամյա տղամարդն ապօրինի հրազենը հանձնել է ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը բաժին է ներկայացրել «ՄՌ-155» տիպի որսորդական հրազեն: ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
17:14 02.07.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ Արևելյան հարևանության երկրների պետական հատվածի վարկային գործառնությունների հարցով ղեկավար Մատեո Ռիվելինին գլխավորությամբ: Փոխվարչապետ Գրիգորյանը կատարած աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հանդիպմանը մասնակցող ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային, ով ավարտում է իր առաքելությունը տվյալ պաշտոնում: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԵՆԲ […] ...
17:09 02.07.2025
Գասպար Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ Հայ ըմբիշը կիսաեզրափակչում 5-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Սեյմուր Գասիմովին։ Մինչև եզրափակիչը նա հաղթել էր նաև հույն (2-1) ու հունգարացի (9-1) մրցակիցներին։ Տերտերյանը այսօր երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի […] ...