19:41 23.08.2019
«Լիդիան Արմենիա» ընկերությունն այս տարի հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկի 286-րդ տեղում՝ նախորդ տարվա 23-րդ հորիզոնականի փոխարեն, հայտնում է Aravot.am-ը:
Համապատասխանաբար, զգալի նվազել են նաև այս ընկերության վճարած հարկերը: Այս մասին կայքը տեղեկանում է խոշոր հարկատուների ցանկից:
Եթե 2018-ի հունվար-հունիս ամիսներին «Լիդիան Արմենիան» վճարել է 3 միլիարդ 199 միլիոն 298 հազար դրամ, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 301 միլիոն 52 հազար դրամ: Հիշեցնենք, որ մեկ տարուց ավելի է Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը աշխատանքները դադարեցրել է:
Մեկ տարվա ընթացքում hանքարդյունաբերական մյուս ընկերությունները խոշոր հարկատուների ցանկում նույնպես, ուշագրավ տեղաշարժեր են արձանագրել:
Այսպես. հանքարդյունաբերությամբ զբաղվող «Թեղուտ» ընկերությունը, որը նույնպես մեկ տարուց ավելի է` չի գործում, 1000 խոշորում այս տարի չկա: «Թեղուտն» անցյալ տարվա հունվար-հունիս ամիսներին հարկատուների ցանկի 20-րդ տեղում է եղել՝ վճարելով 3 միլիարդ 730 միլիոն 209 հազար դրամ հարկ: Թե՜ այս տարի, թե՜ անցյալ տարի հարկատուների ցանկի առաջին հորիզոնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է:
Բայց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերն այս տարի մոտ 5 միլիարդ դրամով ավելին են: 2019-ին պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 29 միլիարդ 504 միլիոն 850 հազար դրամ: 2018-ին ընկերության վճարած հարկերը կազմել են 24 միլիարդ 642 միլիոն 595 հազար դրամ:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...