Գյումրիում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը․ բացմանը ներկա էր Փաշինյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+21.09 oC

Գյումրիում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը․ բացմանը ներկա էր Փաշինյանը

20:28 25.08.2019

Գյումրիում «Քաղաքի օր»  տոնակատարության շրջանակում օգոստոսի 25-ին շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը:

Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի թոռներին։ Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի, դուստրերի հետ, ներկա էին բանաստեղծի որդին և դուստրը, բազմաթիվ հյուրեր, գյումրեցիներ։

700 մետր երկարություն ունեցող փողոցում իրականացվել են փողոցի երթևեկելի մասի և մայթերի հիմնանորոգման աշխատանքներ: Տեղադրվել է ասֆալտի ծածկույթի 2 շերտ՝ 6 սմ հաստության ներքին շերտ և 4 սմ հաստության վերին շերտ: Անձրևաջրատար կոյուղացանցի մի մասը նոր է կառուցվել, իսկ մի մասը վերականգնվել է: Հոսանքալարերը վերգետնյայից տեղափոխվել են ստորգետյա, հին հենասյուները փոխարինվել են նորերով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին

15:42 20.05.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին

Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Նորին […] ...

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ

15:16 20.05.2024

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծագույն ցավով տեղեկացա մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի […] ...

Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին

15:06 20.05.2024

Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ու նրանց ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Ձերդ Վսեմություն, Խորապես ցնցված եմ ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից, որի հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ […] ...

ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան

12:27 20.05.2024

ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվել է ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը, սակայն, հետաձգվել է։ «Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկատվություն»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ավելի վաղ ТАСС-ը […] ...

Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին այս ծանրագույն պահին` մաղթելով ուժ և տոկունություն․ ՀՀ վարչապետ

09:06 20.05.2024

Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին այս ծանրագույն պահին` մաղթելով ուժ և տոկունություն․ ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձե՛րդ Վսեմություն, Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։ Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի […] ...

Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr

08:10 20.05.2024

Էբրահիմ Ռաիսին և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով․ Mehr

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ ուղղաթիռում նրա հետ եղած անձինք ևս զոհվել են։ Ուղևորերի շարքում էր նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ ...

BACK_TO_TOP