10:55 26.08.2019
Ֆրանսիական Բիարից քաղաքում շարունակվում է Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Օգոստոսի 26-ին գագաթնաժողովի վերջին՝ երրորդ օրն է:
Ամերիկյան պատվիրակության համար ամենամեծ անակնկալը եղել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ժամանումը: CNN-ի փոխանցմամբ՝ վերջինս եկել է գագաթնաժողովն այս տարի հյուրընկալող երկրի ղեկավարի՝ Էմանուել Մակրոնի հրավերով: Շաբաթներ շարունակ Մակրոնը Թրամփին հորդորում էր մեղմացնել Իրանի նկատամամբ դիրքորոշումը, սակայն ապարդյուն: G7-ի ղեկավարների ոչ պաշտոնական ճաշի ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ սեղանի շուրջ գտնվողները համաձայն են երկու հարցում՝ Իրանը միջուկային զենք չունենա և տարածաշրջանում անկայունություն չլինի:
Իսկ բրիտանական Guardian պարբերականը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր գործընկերների հետ վիճաբանության մեջ է մտել՝ կապված Ռուսաստանը G8 ձևաչափ վերադարձնելու հետ: Ռուսաստանին այս ձևաչափ վերադարձնելու հարցում Թրամփի հետ համաձայնել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չեզոքություն է պահպանել, իսկ Մեծ Յոթնյակի երկրների մյուս ղեկավարները դեմ են եղել այդ գաղափարին:
Գագաթնաժողովի վերջին օրը աշխարհի գերտերությունների ղեկավարները քննարկելու են Ամազոնյան անտառներում հրդեհների մարմանն ուղղված տեխնիկական և ֆինանսական օգնությունը:
12:53 16.08.2025
Տեսնում ենք Թրամփի ցանկությունը՝ խորանալու հակամարտության էության մեջ և հասկանալու դրա ծագումը․ ՊուտինՌուսաստանը տեսնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ օգնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք տեսնում ենք ԱՄՆ վարչակազմի և անձամբ նախագահ Թրամփի ցանկությունը՝ նպաստելու ուկրաինական հակամարտության կարգավորմանը, նրա ցանկությունը՝ խորանալու էության մեջ և հասկանալու դրա ծագումը», – ասել է Պուտինը Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ ...
12:42 16.08.2025
Յանիկ Սիների պատմական ցուցանիշըՅանիկ Սիները դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ։ Իտալացին քառորդ եզրափակչում 2 սեթում (6-0, 6-2) առավելության է հասել Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ։ Սիները 25-րդ անընդմեջ հաղթանակն է տարել «հարդ» ծածկույթին։ 21-րդ դարում նման հաջողության հասել են նաև Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը։ Աշխարհի առաջին ռակետը Ցինցինատիի «Մասթերսի» կիսաեզրափակչում […] ...
12:28 16.08.2025
Թրամփը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդներին տեղեկացրել է Ռուսաստանի հետ գագաթնաժողովի արդյունքների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ առաջնորդներին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին տեղեկացրել է Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի […] ...
12:20 16.08.2025
Թրամփը թույլ չէր տա, որ Ուկրաինայում հակամարտություն սկսվեր․ ՊուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը նախագահ լիներ, Ուկրաինայում հակամարտություն չէր լինի։ «Եվ այսօր մենք լսում ենք նախագահ Թրամփին, որ «եթե ինքը նախագահ լիներ, պատերազմ չէր լինի»։ Կարծում եմ՝ դա իրականում այդպես է։ Ես հաստատում եմ դա», – ասել է Պուտինը։ ...
12:07 16.08.2025
Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պարագաներ. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և քրեական ոստիկաններն օգոստոսի 12-ին տղամարդուն հրավիրեցին վարչություն: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց կեղծ օղու […] ...