Մեկնարկեց ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավարների ամենամյա համաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Մեկնարկեց ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավարների ամենամյա համաժողովը

10:38 28.08.2019

Օգոստոսի 27-ին Երևանում մեկնարկեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովը՝ «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Համաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Համաժողովի առաջին օրվա ընթացքում տեղի ունեցան թվով չորս թեմատիկ քննարկումներ՝ նվիրված ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և երեք հիմնարար սկզբունքներին:

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության արտաքին մարտահրավերների համապատկերը» խորագրով թեմատիկ քննարկումներից առաջինը վարում էր ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը,  որպես բանախոսներ ելույթներով հանդես եկան ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը,  Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը և ՀՀ հատուկ հանձարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը: Քննարկման ընթացքում մտքեր փոխանակվեցին գլոբալ և տարածաշրջանային զարգացումների համատեքստում ՀՀ առջև ծառացած մարտահրավերների և դրանց ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: Անդրադարձ կատարվեց  ՀՀ արտաքին քաղաքականության իրականացման ընթացքի և շարունակականության պահպանման վրա համաշխարհային թատերաբեմում ընթացող գործընթացների ազդեցությանը:

Երկրորդ քննարկումը վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Քննարկման բանախոսներն էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան  Աշոտ Հովակիմյանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանը, ՀՀ ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը և ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը:  Հանգամանալից անդրադարձ կատարվեց տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանմանն ուղղված հիմնական սպառնալիքներին, դրանց հաղթահարման ուղիներին ու հեռանկարներին:

«Տարածաշրջանը տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցությունների խաչմերուկում» խորագիրը կրող երրորդ քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան տարածաշրջանային էներգետիկ և տրանսպորտային հաղորդակցություների խաչմերուկում Հայաստանի առջև բացվող հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանի զարգացման տնտեսական համագործակցության հեռանկարներին: Այն վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: Որպես բանախոսներ ելույթներ ունեցան որի բանախոսներն էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության Հյուսիսարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը:

Համաժողովի առաջին օրն ամփոփեց «Հայաստանի արտաքին տնտեսական ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները» խորագրով չորրորդ քննարկումը, որի բանախոսներն էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանը, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյան։ Քննարկումը վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։ Մտքեր փոխանակվեցին Հայաստանի տնտեսական ներգրավվածության ընդլայնման հեռանկարների շուրջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP